Աշխարհը ճգնաժամի շեմին է, իսկ պողոսները անտեղյակ իրենց «էշն են քշում»

0
392

Աշխարհն ըստ ամենայնի կառերեսվի գլոբալ տնտեսական ճգնաժամի հետ։ Նավթի համաշխարհային շուկայում գնային շեշտակի անկումը, դրանով պայմանավորված մի շարք հումքային ապրանքների կտրուկ գնանկումը, ֆոնդային բորսաներում ինդեքսների անկումը կարծես թե հենց նոր ճգնաժամի մասին են գուժում։ Պատճառը եւ կորոնավիրուսն է եւ Մոսկվա-Էր-Ռիյադ անհամաձայնությունը նավթի արդյունահանման ծավալների շուրջ։ Նավթային շուկայում ցնցումները արդեն իրենց զգացնել են տալիս։ Ռուսական ռուբլին էժանացել է։

ՕՊԵԿ-ի համար կանխատեսվում է կես միլիարդ դոլարի կորուստ։ Իրաքը նախաձեռնել է նոր պայմանագրի կնքման բանակցություններ նավթային պետությունների հետ։ Ռուսաստանում, փորձում են այս ամենը բացատրել այն հանգամանքով, որ երկարաժամկետ կտրվածքով Մոսկվան վերջ է դնում նավթադոլարներին։ «Ֆորբսն» օրինակ տեղի ունեցածը գնահատում է որպես Մոսկվայի կողմից ամերիկյան վառելիքաէներգետիկ ոլորտին հասցված լուրջ հարված։

Հոռետեսները նույնիսկ այս իրավիճակը համեմատում են ԽՍՀՄ կործանման մեկնարկին տեղի ունեցած համանման երեւույթների հետ։ Էժանացում է սկսվել նաեւ պղնձի շուկայում։ Որքան էլ որ հետաքրքիր է, համաշխարհային տնտեսության այս ցնցումներին Հայաստանը կարծես թե անհաղորդ է եւ անտեղյակ, մեծավ մասամբ։ Իշխանությունը կենտրոնացած է «ԱՅՈ»-ի քարոզրության վրա։ Ավելին, ՀՀ Կենտրոնական բանկը, ստանդարտ մի հայտարարություն է տարածել, ըստ էության անգործության մասին հնարավոր մեղադրանքներից խուսափելու համար։

Անկախ հայտարարությունից, պարզ հաշվարկը հուշում է մի բան․ կորոնավիրուսը հարվածելու է տուրիստական հոսքին, համաշխարհային շուկայում պղնձի գները անկում են ապրում, Ռուսաստանի տնտեսության կրած վնասները, կապված նավթային շուկայի ցնցումների հետ, կրճատելու է դեպի Հայաստան եկող փոխանցումները։ Հայաստանի տնտեսության վրա այս գործոնները անհետեւանք չեն մնալու, թեկուզ կարճաժամկետ կտրվածքում, քանի որ Հայաստանն արտարժույթ ստանում էր այս ուղղություններից։

Մնացած եզրակացությունները թերեւս արդեն յուրաքանչյուր քաղաքացի, նույնիսկ եթե ընդգծված «պողոս» է կամ «զոմբի» կկարողանա կատարել։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here