Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները չեն ցանկանում հանդիպել Նիկոլի հետ

0
800

Մարտի 9-ին, Նիկոլը ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ մեկօրյա այց է կատարել Բրյուսել, որի օրակարգը բավականին աղքատիկ էր: Այցի շրջանակներում Նիկոլը հանդիպում է ունցել մի շարք ներկայացուցիցիչների հետ, բայց հատկանշական էր, որ նախատեսված չի եղել հանդիպում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ-Մարիա Սասոլիի հետ: Պարզվում է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահն այդ ժամերին գտնվել է Բրյուսելում և ավելին՝ այդ նույն օրն ունեցել է պաշտոնական հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Իսկ ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդարանի նախագահին, վերջինս պարզապես չի ընդունել Նիկոլի հանդիպման առաջարկը:

Ինչ է ստացվում արդյուքում. իշխանափոխության օրերին ոսկե սարեր խոստացող Նիկոլն այսօր մի ամբողջ երկիր կանգնեցրել է անդունդի եզրին: Պարզ է, որ մենք արտաքին քաղաքականության մեջ ունենք բավականին լուրջ խնդիրներ, որոնք ուղեկցվում են պաշտոնյաների կողմից հանդիպումների մերժմամբ, ինչպես նաև միջազգային հարթակներից եկող նախազգուշացումներով: Ինչքան էլ որ ցավալի է, այս ամենի վրա Նիկոլը, մեղմ ասած, թքած ունի, քանի որ իրեն հետաքրքում են միայն անձնական շահն ու սեփական ամբիցիաների բավարարումը: Ասվածի վառ ապացույցն էլ ժողովրդի վզին փաթաթած ապօրինի հանրաքվեն է, որի միջոցով Նիկոլը մեր երկիրը կվերածի իսկական բռնապետության: Հետևաբար, այս ամենից խուսափելու համար պետք է պարզապես հանրաքվեի օրը չներկայանալ կամ ոչ ասել Նիկոլի այս խայտառակ գործողություններին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here