TV-5-ում Ագնեսա Խամոյանի հյուրն այսօր Արցախի քաղաքական պատմության վրիպակն էր՝ նախագահի թեկնածու Հարությունյան Արայիկը: Թեկնածուն այսօր զարմանալիորեն ազնիվ էր, փաստացի խոստովանեց, որ ստոր ու դավաճան սրիկա է: Նա այդ եզրույթներով բնութագրեց ընտրակաշառք բաժանողներին, բայց, բնականաբար, չխոստովանեց, որ գրեթե միակ կաշառք բաժանողն է Արցախում: Բայց Արցախի ընտրողները հո գիտեն, թե ինչ է անում Հարությունյան Արայիկը, ինչպիսի մեթոդներով է կաշառք բաժանում, այնպիսի աֆերիստություն ու վիրտուոզություն է ցուցաբերում կաշառք բաժանելիս, որ անգամ իր կուսակցությանն անդամագրվելիս է 100 հազարական դրամ վճարում:
Մի խոսքով, Հարությունյան Արայիկն ասաց, որ ընտրակաշառք բաժանողը ստոր է ու դավաճան, դե, մենք էլ կասենք, որ այդ ստորն ու դավաճանը ինքն է: Ընտրությունը Արցախի բնակչությանն է:
Հետգրություն
Հարությունյան Արայիկը նաև խոսեց բանակցային գործընթացից, վերահաստատեց, որ համաձայն է Փաշինյան Նիկոլի յուրաքանչյուր բառի և ստորակետի հետ, բայց նաև ասաց, որ ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչի շուրջ են բանակցում Փաշինյանն ու Ալիևը: Հավանաբար, Հարությունյան Արայիկի մեջ խոսում է հեղափոխական ոգին, ի վերջո, ինքն էլ է եղել թավշյա հեղափոխության ակտիվ մասնակից, իր իսկ խոսքերով, և պարզապես սրբորեն հավատում ու վստահում իր սատարած հեղափոխության ղեկավարին: