Լավրովը էս Գիքորին փուլային տարբերակ ա, հա՞, դեմ տվել. փուլային տարբերակը նշանակում ա հետևյալը

0
879

Լավրովը էս Գիքորին փուլային տարբերակ ա, հա՞, դեմ տվել։

Թեմայի մեջ չխորացածներին բացատրեմ․ փուլային տարբերակը նշանակում ա հետևյալը․

1․ Հայեր, դուք զորքերը հանում եք նախկին ԼՂԻՄ շրջակա տարածքներից,
2․ Հետո նստում, աղոթում եք, որ Ադրբեջանը չորոշի դրանից հետո ռազմական գործողություններ սկսել,
3․ Եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ չսկսի, ստատուսի հարցը կխոսանք։

Կա նաև փաթեթային տարբերակ։ Էդ տարբերակը նշանակում ա հետևյալը․

1․ Հայեր, դուք զորքերը հանում եք նախկին ԼՂԻՄ շրջակա տարածքներից ու հենց տեղում ստանում եք ԼՂՀ համար ինչ-որ մի հատ ստատուս։ Էդ դեռ կխոսանք՝ ինչ ստատուս։
2․ Հետո նստում, աղոթում եք, որ Ադրբեջանը չորոշի դրանից հետո ռազմական գործողություններ սկսել։

Ինչպես տեսնում եք, առաջին տարբերակը լոխի քառակուսու, իսկ երկրորդ տարբերակը սովորական լոխի համար է։

24 տարի շարունակ Հայաստանի 3 ղեկավարները գնացել են այս 2 տարբերակների շուրջ բանակցելու, սակայն նրանցից առնվազն վերջին 2-ը լոխ չեն եղել ու ընդունելու մտադրություն չեն ունեցել։ Զուտ առիթ ա եղել, նստել, խոսալ, չայ խմել ու արանքում նենց ֆռռացնել, որ ստացվի, թե․ «Դե, մենք համաձայն ենք, բայց ադրբեջանցիք չեն ուզում»։

Հիմա էս Գիքորի հերթն ա, բայց Գիքորը տենց էլ չի սովորել խաղի կանոնները, ինչը շատ լավ երևաց Ալիևի հետ բաց քննարկման ժամանակ։

Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here