Նիկոլի օրոք ԽԾԲ-ով գործի տեղավորվելը ավանդույթ է դարձել

0
342

Խնամի-ծանոթ-բարեկամ ձևականորեն մերժող Նիկոլի իշխանության օրոք ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կինը՝ Մանե Մինասյանը, աշխատում է ՀՀ հաշվեքննիչ պալատում. մամուլի քարտուղարն է։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի կինը՝ Անուշիկ Ավետյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականն է:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանն է: Մեկ այլ պատգամավոր Համազասպ Դանիելյանի կինն էլ Երեւանի ավագանու անդամ է: Իսկ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, մինչեւ երեկ զբաղեցնում էր Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը:Բացի այդ, ՀՀ ոստիկանության ծառայության պետը Նիկոլի դասընկեր իջևանցի Վահե Ղազարյանն է, ԱԺ պատգամավոր, խորհրդարանի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղալումյանն է, Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատարը Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանն է, եւ այսպես շարունակ:

Ցանկը, իհարկե, ավելի երկար է, բայց սա էլ է հերիք հասկանալու համար, որ Նիկոլը եկել էր իշխանության պետությունը քանդելու ու իր ծանոթներին պաշտոնները տալու համար:Իսկ այն մասին, որ Նիկոլի կնոջը մի ամբողջ պետական ապարատ է սպասարկում, Նիկոլի եղբոր որդին ու աներձագը պատգամավոր են, կարծում ենք բոլորդ գիտեք և ևս մեկ անգամ նշելու կարիք չկա:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here