Ո՞ւր է պատիժը. Միշիկն այն վաղուց է գնել. հպարտի անձնագիրը

0
929

Նիկոլի ճղճղոցը դեռ մեր ականջներում է. դա նրանից չէ, որ մենք իդեալական հիշողություն ունենք: Դա նրանից է, որ մարդիկ «մերժված Սերժ» էին ուզում տեսնել, ու դա ուզում էին տեսնել իր բոլոր երանգներով հանդերձ: Նիկոլն ամեն օր բեմերից գոռգոռում էր՝ «ոչ մի ձուկ և ոչ մի մուկ չի պլստալու», «ժողովրդից թալանածը հետ ենք բերելու», «վատիկանի պադվալներից մարդկանց ենք հանելու ու կանգնեցնենք արդարադատության առջև»: Եվ այսքանից հետո ինչպես դասականը կասեր՝ «իյա իրո՞ք»:

Ո՞ւր են արդյունքները, մարդիկ չեն տեսնում անողոք պայքարը թալանի ու անարխիայի հանդեպ: Ո՞ւր են այն միլիարդները, որոնք թալանվել են, ինչո՞ւ մարդկանց կյանքը չի լավանում, ի՞նչ գործարք են կնքել իրար հետ մեր «քաղաքական սրբերն ու հետնախորշերի սատանաները»:

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ բարձր եկամտաբերությամբ, մոտ 12 մլրդ դրամ շուկայական արժեքով «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն հանցավոր մեխանիզմներով օտարվել է մոտ 4 անգամ ցածր գնով, ինչի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ասում են՝ ընկերությունը պատկանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, ով 2010-11թթ. սեփականատեր էր դարձել բավականին խճճված գործարքների արդյունքում: Էլ չենք նշում մնացած մեծ ու միջին միլիարդների հասնող բիզնես-հաստատությունները, որոնք պատկանում են սրտի փեսային: Նիկոլը կարող է ամեն օր ճղճղալ ու նամյոկներ անել, վատիկանից մեջբերումներ անել, բայց դրանք բոլորը պողոսներին կերակրելու համար են: Երբ սթափ նայում ես իրականությանը՝ դատարկություն է, իսկ իրականության կուլիսներում գործարքներ են, որոնք նախատեսված չէն պողոսների համար:

Եվ վերջիվերջո՝ ամեն ինչ իր գինն ունի և իր գնորդը. Միշիկը գնել է իր ազատությունը: Իսկ այդ ազատությունը արժե 30 տոկոսից ավել աղքատություն Հայաստանում: Խաբվե՛ք ամեն օր և ամուր սեղմեք Ձեր սրտերին Հայաստանի հպարտ քաղաքացու անձնագիրը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here