Ռոհանին մեկնաբանել է Իրանին օգնելու ԱՄՆ-ի առաջարկությունը

0
289

ԱՄՆ-ը, որն Իրանին օգնություն է առաջարկել կորոնավիրուսի կապակցությամբ, միայն «կարեկցանքի դիմակ» է հագել. եթե Վաշինգտոնը իրապես ցանկանում է օգնել, թող հանի պատժամիջոցները: Այդ մասին մարտի 4-ին հայտարարել է Իրանի նախագահ հասան Ռոհանին։Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Իրանին օգնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, բայց Թեհրանը պետք է դիմի նման խնդրանքով:

«Նրանք, կարեկցանքի դիմակ հագնելով, հայտարարել են, թե իբր, ցանկանում են օգնել Իրանի ժողովրդին: Եթե դուք իրոք ճիշտ եք ասում, հանեք պատժամիջոցները, գոնե դեղամիջոցների նկատմամբ: Դա առաջին քայլն է: Ասացեք, որ մինչ այժմ սխալներ եք գործել Իրանի նկատմամբ եւ ներողություն եք խնդրում»,-ասել է Ռոհանին, որի խոսքը մեջբերված է նրա պաշտոնական կայքում: Նա նաեւ նշել է, որ Իրանը կջանա կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը հաղթահարել ամենակարճ ժամկետում եւ նվազագույն կորուստներով: Նրա խոսքով՝ կորոնավիրուսն ընդգրկել է երկրի գրեթե բոլոր նահանգները: Փետրվարի 19-ից Իրանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդանալու ավելի քան 2,3 հազար դեպք, 77 մարդ մահացել է, 435-ը՝ ապաքինվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here