Փաշինյան Նիկոլ. հանրաքվե-հանրաքվե մինչև վերջ

0
229

Մինչև կորոնավիրուսի էպիդեմիա ու պանդեմիա

Զարմանալի խայտառակություն է ՀՀ ժողվարչապետը: Ուրեմն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել, աշխարհի երկրները ձեռնարկում են բոլոր հնարավոր և անհնար միջոցները համաճարակի սաստկացումը կանխելու համար: Մոսկվայում քաղաքապետ Սոբյանինն արգելեց 5000-ից ավելի մասնակիցներով հավաքները, Ուկրաինայի պես անպատասխանատու երկրում Կիևում հավաքների մասնակիցների թիվը սահմանափակել են 60-ով, իսկ երկրում՝ 200-ով: Իտալիայում փակվել են բոլոր ժամանցային հաստատությունները, կինոթատրոնները, Լոմբարդիայի ղեկավարությունը մտադիր է ընդհանրապես փակել Միլան քաղաքը: Ինչևէ, հնարավոր չէ թվել այն բոլոր միջոցները, որոնք ձեռնարկում են մոլորակի պետությունները կորոնավիրուսից փրկվելու համար: Միայն Նոր Հայաստանում ենք տեսնում աշխարհում կատարվողի ճիշտ հակառակը:

Հայաստանի ղեկավարությունը գիշեր-ցերեկ հանրահավաքներ է կազմակերպում, ավելին, բռնի ուժով և վարչական ռեսուրսով է մարդկանց քշում քարոզչական հավաքների: Իսկ զանգվածային կուտակումը մուրազ է վիրուսի, հատկապես կորոնավիրուսի նման հեշտ տարածվող վարակի համար: Օրերս Իտալիայից վերադարձած երկու չվերթների ուղևորներին բանավոր հարցրել են ինքնազգացողության մասին և բաց թողել բոլորին, այն դեպքում, երբ վիրուսակիրը կարող շաբաթներով իրեն լավ զգալ ու ջերմություն չունենալ, բայց վարակել հարյուրավոր մարդկանց: Դեգեներատ թորոսյան արսենն ընդհանրապես կարծում է, որ Նոր Հայաստանում կորոնավիրուսը տեղ չունի, ինչպեսև հանրապետականներն ու նախկին քրեաօլիգարխիայի մյուս ներկայացուցիչները:

Հարցը հետևյալն է. մի՞թե հանրաքվեն ու Սահմանադրական դատարանից ազատվելն ավելի կարևոր են լակոտակրատիայի համար, քան բնակչության անվտանգությունը: Իհարկե, այո: Անձամբ ես համոզված եմ, որ Փաշինյան Նիկոլը պատրաստ է թաղել 100 հազար մարդ, միայն թե Հրայր Թովմասյանին տուն ուղարկի: Փաշինյան Նիկոլի էությունն այդպիսին է, նա հայ չէ, նա մարդ չէ, նա ընդամենը ամերիկյան դեսպանի աշխատողն է, ընդ որում՝ մի շարք հիվանդություններով: Լավ, բա հանրությունն ի՞նչ է մտածում: Մի՞թե նախիրը, որը կամավոր գնում է կամ քշվում ժողվարչապետի հանրահավաքներին, վախ չունի: Մի՞թե էնքան են ապուշացել վերջին երկու տարում, որ իրենց առողջությունից գերադասում են լսել Փաշինյան Նիկոլի բոցաշունչ խոստումներն այն մասին, թե ինչպես է մինչև վերջին լուման հետ բերելու Սերժ Սարգսյանից ու մյուսներից:

Միանշանակ կարելի է պնդել, որ ինչ էլ որ կատարվի երկրում կորոնավիրուսի մասով, մինչև ապրիլի 5-ը կթաքցվի հանուն ժողվարչապետի քարոզարշավի: Իսկ թե ինչ կկատարվի այս խղճուկ երկրում՝ բնակեցված հպարտ նախրով, արդեն դժվար է ասել: Պարզապես պետք է մի պահ դադարեցնել Փաշինյան Նիկոլի նախրին անդամակցելն ու հպարտ քաղաքացի լինելը և սթափ մտածել. ուր ենք գնում, ինչ ենք անում, ինչու ենք ինքներս մեզ վտանգում մահացու հիվանդության առջև, և այս ամենը՝ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here