Ադրբեջանը դրսից է կրակում, պրոթուրքական արմանբաբաջանյաններն ու սաքունցները՝ ներսից

0
333

2018-ի դեպքերից հետո բազմիցս խոսվել ա էն մասին, որ ՀՀ-ում շատ լուրջ ակտիվություն են սկսել ցուցաբերել պրոթուրքական շահերը սպասարկող ուժերն ու գործիչները: Ցավալին էն ա, որ իշխանությունները ոչ թե դրանց դեմն առնում են, այլ մի բան էլ թևեր են տալիս: Վառ օրինակ էն, որ ՀՀ-ում բոլոր ակցիա անողներին ձերբակալեցին վերջին օրերին, բացի Արման Բաբաջանյանից ու իրա խմբակից: Սա թույլ է տալիս այս խմբակին շատ լավ կատարել իրենց հակապետական առաջադրանքները:

Սրա վառ օրինակին ականատես ենք լինում վերջին օրերին, երբ Տավուշում Ադրբեջանի կողմից սանձազերծված դեպքերին զուգընթաց տխրահռչակ գործիչներ Արման Բաբաջանյանը, Արթուր Սաքունցը, Լևոն Շիրինյանը և Արամ Սարգսյանը Հայաստանի ներսում սկսեցին հակառուսական քարոզն ու քարեր նետեցին ՀԱՊԿ–ի ուղղությամբ։ Նաև թիրախավորեցին Փաշինյանի ընդդիմախոսներին։ Ու ոչ մի դատապարտող խոսք Թուրքիայի ու Ադրբեջանի հասցեին։ Պետք է կույր լինել սրանց արածը չտեսնելու համար:

Ակնհայտ ա մի բան. հայ մարդը կամ պետք ա ուղեղ չունենա, կամ պետք ա կոնկրետ Թուրքիայի շահերը սպասարկի, որպեսզի չհասկանա, որ Հայաստանի համար երկրորդ ճակատը չի բացվում Թուրքիայի հետ միայն այն պատճառով, որ կա ռուսական գործոնը։ Ինչպես փորձը ցույց ա տվել, վերևում նշված մարդիկ հաստատ անուղեղ չեն, ուստի մնում ա երկրորդ տարբերակը: Մեզ մնում ա միայն նոր ու ազգային կոդերով իշխանություն ունենալ, որի դեպքում հնարավոր կլինի թուրքական 5–րդ շարասյան դեմն առնել ու թույլ չտալ, որպեսզի թուրք–ադրբեջանական զույգը լկտիանա մեր քթի տակ։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here