Ամենամեծ սուտը Հրայր Թովմասյանի մասին․ վարչապետը շարունակում է մոլորեցնել

0
615

Պատմության մեջ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ սուտը նույնիսկ ժողովրուրդների եւ պետությունների ճակատագիր է շուռ տվել։ Մեր պատմությունն էլ նման ստեր ունեցել է անշուշտ եւ ունի հիմա էլ։ Սահմանադրական հանրաքվեն իր ողջ բովանդակությամբ նման ստերից մեկն է։

Իրականում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մեծ ստի վրա հիմնված պրոցես է, իսկ սուտը կայանում է նրանում, թե իբր ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը գրել է գործող Սահմանադրությունը, եւ գրել է իր համար, որպեսզի երկար ու ապահով պաշտոնավարի։

Իրականում սակայն, երբ բացում ենք այդ տարիների իրավական փաստաթղթերը, տեսնում ենք, որ սահմանադրության նոր տարբերակի մշակման աշխատանքներով այն ժամանակվա ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, բացի Հրայր Թովմասյանից, եղել են նաեւ ութը այլ անձինք։ Նրանք են՝ Գագիկ Հարությունյանը, ով այն ժամանակ Աահմանադրական դատարանի նախագահն էր, Դավիթ Հարությունյանը, ով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն էր, Գեորգի Կուտոյանը, ով ՀՀ նախագահի օգնականն էր, Գրիգոր Մուրադյանը, ով այն ժամանակ Արդարադատության առաջին փոխնախարարն էր, Գեւորգ Կոստանյանը, ով Գլխավոր դատախազն էր եւ ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր-ներկայացուցիչը, Գագիկ Ղազինյանը՝ «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, Գեւորգ Դանիելյանը՝ «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ եւ Վարդան Պողոսյանը, ով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավարն էր Հայաստանում։

Ցանկը ուսումնասիրելիս, պարզ է դառնում, որ ընդգրկված են ոլորտի լավագույն մասնագետները, որոնց շրջապատում Հրայր Թովմասյանը դժվար թե փորձեր իր համար գրել սահմանադրություն, որպեսզի ինչպես ընդունված է այսօրվա իշխանավորների կողմից, «հավերժ լիներ ՍԴ նախագահ»։

Բացի այդ, Սահմանադրությունը բազմակի փորձաքննություններ է անցել հեղինակավոր միջազգային կառույցների փորձագետների կողմից եւ այս դեպքում էլ քիչ է հավանական, որ միջազգային փորձագետները հանուն Հրայր Թովմասյանի պաշտոնավարման հավանություն տային նախագծին։ Իհարկե, Հրայր Թովմասյանը եղել է գործող Սահմանադրության հեղինակներից մեկը, սակայն սա դեռ չի նշանակում, որ մեծ սուտը, որով այսօր կերակրում է իշխանությունը յուրայիններին հիմնավորված է կամ ապացուցողական բազայով ապահովված:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here