Արամ Սարգսյանը «ոչ» է ասում Վազգեն Սարգսյանին և «այո» Նիկոլ Փաշինյանին

0
750

Երեկ վարչապետը քննադատում էր ՍԴ-ին՝ հայտարարելով, որ ընտրությունների կեղծիքները դակող են եղել։ Նա նկատի ուներ նաև 1996-ի նախագահական ընտրությունները։

Հետաքրքիր է, եթե 1996-ի կեղծիքները Փաշինյանը քննադատում է, ապա ինչո՞ւ էր փրփուրը բերանին Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտպանում 2008-ի նախագահականի ժամանակ ու դեռ մի բան էլ մարտի 1-ին մարդկանց կրակի բերան տարավ ու վերջում ծլկեց՝ «մարտի» դաշտում թողնելով 10 զոհ։ Ինչպե՞ս էր Նիկոլը պաշտպանում, իր իսկ բնութագրմամբ, ընտրաքվեի գողին։

Հետաքրքիր է նաև, թե ինչպե՞ս է հիմա Նիկոլի քարոզչաթիմում ընդգրկված Արամ Սարգսյանը վերաբերվում վարչապետի խոսքերին և արդյոք դիսկոմֆորտ չի՞ զգում, երբ խոսվում է 96-ի մասին։ Չէ՞ որ 1996-ի ընտրությունների գլխավոր դերակատարներից մեկը իր եղբայրն էր՝ Վազգեն Սարգսյանը, ով հայտարարեց, որ եթե նույնիսկ ընդդիմությունը 100 տոկոս ձայն հավաքեր, ապա ուժայինները Վազգեն Մանուկյանին չէին ենթարկվելու։

Հիմա ստացվում է, որ Արամ Սարգսյանը «ոչ» է ասում Վազգեն Սարգսյանին և «այո» Նիկոլ Փաշինյանի՝ Վազգեն Սարգսյանի պես հետագայում ընտրություններին վերաբերվելու ցանկությանը։

Մի տեսակ խառը բան է ստացվում։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here