Արծրուն Հովհաննիսյանը, 44-օրյա պատերազմի ժամանակ հեքիաթներ պատմելով այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում, այժմ ԱՄՆ-ում է և, կարծես, լավ է տեղավորվել

0
82

Պատերազմի 44 օրերին հանրությանը ստով կերակրած և ստի մոնումենտ դարձած Արծրուն Հովհաննիսյանը ԱՄՆ-ում կյանք է վայելում: Քիչ առաջ նա ֆեյսբուքյան Cigar.am փակ խմբում հրապարակել է սիգարով լուսանկար և բարի լույս մաղթել բոլորին:

Հետաքրքիր է, թե իր օլիգարխիկ հաճույքներով ում է բան հասկացնում Արծրուն Հովհաննիսյանը: Ի վերջո իր ներկայացրած իշխանության գործունեության հետևանքով հազարավոր հայորդիներ են զոհվել և կարելի էր առավել զուսպ դրսևորվել: Ի դեպ հետաքրքիր է, որ պատերազմից հետո նա պնդում էր, որ շարունակելու է ապրել Հայաստանում, բայց տարօրինակ արագությամբ հայտնվեց ԱՄՆ-ում, որտեղ ըստ մամուլում հայտնված տեղեկությունների նաև բնակարան է գնել: Համացանցի որոշ օգտատերեր անգամ պնդում են, որ Արծրուն Հովհաննիսյանը ԱՄՆ-ում է հայտնվել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի աջակցությամբ: 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here