Ես զոմբիացված համայնքի հետ, իհարկե, հույսեր չեմ կապում եւ գիտեմ, որ զարթոնքը ԵՌԱԲԼՈՒՐՈՎ է լինելու

0
141

«Իրավունքը»զրուցեցբանաստեղծՀԳՄանդամԽԱՉԻԿՄԱՆՈՒԿՅԱՆԻհետ:

– ՊարոնՄանուկյանորպեսգրողեւմշակույթիմարդինչպե՞սեքգնահատումԿԳՄՍնախարարությանաշխատանքը:

– Փորձում եմ չթերագնահատել փալասի դերն ու նշանակությունը. ի վերջո, մարդկային բարձր արժեքներին դավանող մշակութային գործիչները գալիս, ոտքերը փալասի վրա մաքրելով, առաջ են անցնում:

 Ինքնաբավ գոյանքների այդ խմբուլիկը մեր արժեհամակարգից դուրս է` հայ մարդու ո՛չ երեկվա, ո՛չ այսօրվա հետ բնավ կապ չունի` ապահով տեղավորվել, խլվլում են չարքի խավարասփյուռ հովանու տակ:

Պատերազմից հետո մասնակցել եմ բազմաթիվ մշակութային միջոցառումների` հայ զինվորին նվիրված ցուցահանդես, հայրենի սահմաններին անմահացած ստեղծագործող հերոսների գրքերի տպագրություն եւ շնորհանդեսներ, քաջերի անմահության վկայական խաչքարերի բացման արարողություններին եւ շատ ու շատ նման միջոցառումներին երբեք չհանդիպեցի ձեր կողմից նշված նախարարության կազմում հայտնված գոյանքներին, որոնց բացակայությունն ու վերացումն ազնվազարմ հայերի համար նկատելի չի լինի:

– Այսօրի՞նչարժեքայինհամակարգովենառաջնորդվում:

– Գարեգին Նժդեհին ֆաշիստ անվանողների արժեհամակարգը ո՞րն է լինելու… Իհարկե` անազգ, անհայրենիք սերունդների կերտումը, անդիմագիծ մարդկանց համատարած համահարթեցումը, տաղանդավոր անհատներին մեկուսացնելն ու ասպարեզը միջակությանը հանձնելը: Ինչը եւ հաջողությամբ իրականացնում են թրքաքայլականները բոլոր ոլորտներում:

– ՄերժեցինհներինեկաննորերըեւքարոզումենարդարությունՄիքանիամիսառաջժողովուրդնընտրեցիրապագանԸստՁեզª ո՞րապագայիմասինէխոսքը:

– Նոր ուժ այդպես էլ չգոյացավ, մենք մնացինք մեզ խեղդող ճահճի մեջ: Մեր խաբված, մասնատված, զգացողությունը մարած հայրենակիցները վավերացրին իրենց իսկ մահվան վկայականը: Ողջ աշխարհը տեսավ, որ Հայաստանում ընտրողների մեծամասնությունը նախապատվությունը տվեց սեփական պարտությանը: Թրքաքայլականներն իրենց կարգախոսով չեն խաբում. այո՛, կա՛ ապագա, եւ այդ ապագան (դատելով իրենց գործողություններից) Հայաստանի եւ հայ ժողովրդի վերացումն է:

– ԳրելեքորմենքստիբուրգերենքկառուցումԵթեայսպեսշարունակվիո՞ւրկհասնենք:

— Թրքաքայլականներն ուժ չունեցան իրենց սխալների մասին բարձրաձայնել, ներողություն խնդրել կեղծ քարոզների եւ սուտ հավաստումների համար: Դրանք շարունակում են սուտը ստի վրա շարելով` ընթանալ: Ուսյալ թերուսների այդ ազգադավ բանդան շարունակում է ատել մեր ազգն ու հայրենիքը:

Այդ ստի բուրգը փլուզվելու է, եւ բոլոր ստակոլոլ գոյանքները ոչնչանալու են իրենց իսկ բերած ատելության փլատակների տակ:

– Առաջիկայումի՞նչնործրագրերունեք:

– Պատերազմից հետո երկրի կործանման ընթացքն ուղղորդող առաջնորդները խոսում էին դավաճանություններից: Անցել է մեկ տարի, մենք դեռ չենք տեսնում բացահայտված դավաճաններին, ինչը իրավունք է տալիս ենթադրել, որ դավաճանները հենց ամենավերին շարքերում են, եւ հենց նրանք են զսպում բացահայտման գործընթացը:

Քանի դեռ պատերազմի դավաճանները պատերազմի օրենքով խստագույն պատժի չեն արժանացել` երկրի կործանման ընթացքը չի կասեցվի, եւ մենք ստիպված կլինենք շրխկացնել մեր ավերակվող պետության դուռը մարդկության պատմության առաջ:

Ես զոմբիացված համայնքի հետ, իհարկե, հույսեր չեմ կապում եւ գիտեմ, որ զարթոնքը ԵՌԱԲԼՈՒՐՈՎէ լինելու:

Շուտով լույս կտեսնի ազգային հերոս Վաչագան Մանուկյանի երրորդ գիրքը, որն ամփոփում է անվարան քաջի գեղարվեստական արձակը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here