«Ես ՄԵԶ չեմ ճանաչում, այս ի՞նչ ենք դարձել, ինչի՞ ենք վերածվել». Արթուր Ղազինյան

0
241

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից.

«Նախկին թասիբով, ինքնասեր ու պատվախնդիր հայից ոչինչ չի մնացել, կոմֆորմիզմը պատել է բոլորին, կոլաբորացիոնիստները վխտում են ամենուր, պաշտոն ու հնարավորություն են փնտրում պետական դավաճանության միջանցքներում, ծնկի գալիս ու համբուրում մարդասպանի ձեռքը պաշտոն ստանալու ակնկալիքով:

Կույր ատելությունը քայքայել է մեր ազգը, դեգրադացրել մեր միտքը, գաղափարը, թուրքին ծառայելը դարձրել է առավել ընդունելի, քան Հայրենիքի ու պետության համար կռվելը:

Ո՞վ ենք մենք և ի՞նչ ենք ուզում մեր կյանքից, ճակատագրից, բախտից: Ողբ ու անեծք, պետության կորուստ, անվտանգության փլուզում ու նոր ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

Իսկ հետո՝ ժանրի կանոններով. նորից սուգ, ողբ, գաղթ ու անեծք…»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here