Երկրի «թիվ մեկ փեսայի» և «սրտի վարչապետի» հակառակ կողմը

0
937

Եկեք մի պահ մտովի տեղափոխվենք 2018 թվականի գարուն, քայլենք Կիևյան կամուրջ ու փորձենք մտաբերել՝ այդ ինչ բեռնատարներ էին, որոնք հեղափոխական սուրբ արժեքներ կրած՝  բլոկադայի էին  ենթարկել երկրի ռազմավարական նշանակության կամուրջներից մեկը:

Ու եկեք հիշենք,  որ լրատվամիջոցներն էին արտակարգ ռեժիմով լուսաբանում հեղափոխական իրադարձությունները Հայաստանում: Երբ Ազատություն ռադիոկայանի «ջահը խլած» միշիկական լրատվականներն էին լավագույն կողմերից լուսաբանում Հայաստնում տիրող այդ օրերի իրավիճակը՝  արդեն մտածելու տեղիք է տալիս:  

Հայաստանի լրատվական ու մեդիա դաշտի մագնատ Միքայել Մինասյանն այդ օրերին և հիմա էլ Նիկոլի հպարտ քաղաքացիների կողմից համարվում էր «մերժվածների» թոփ 10-ի դափնեկիրներից մեկը: Այն ժամանակ՝ հզոր էյֆորիայի ալիքի տակ, մարդիկ չէին հասկանում այս ամենի պատճառները, բայց ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ «սատանան թաքնված է մանրուքների մեջ»:

Կառավարությունը 2018 թվականի դեկտեմբերի 20-ի իր նիստում արտոնություն տվեց «Սպայկա» ընկերությանը. թույլ տրվեց,  «Սպայկա» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Հետո արդեն վրա հասավ «Սպայկայի»  տնօրեն հանդիսացող անձի հետ կապված աղմկահարույց իրադարձությունները, քրեական գործեր հարուցվեցին՝ հարկային պարտավորությունները չկատարելու մեղադրանքով ու մի քանի միլիարդ դրամի սկանդալը ծնվեց: Միշիկ-Նիկոլ բարտերը կայացավ ու կառավարության որոշումից և այդ մի քանի միլիարդ դրամի բարտերից «և գառները ողջ մնացին և գայլերը՝ կուշտ»: Պողոսները համոզվեցին, որ Միշիկը Նիկոլի թշնամին է, իսկ վերջիններս համզովեցին, որ պողոսներին միշտ ու աննդհատ նմանատիպ տեսարաններ են պետք: Այս ամենից հետո տեղի ունեցող «մինի գզվռտոցներից» ուրախացող պողոսների հարցն արդեն լուծված է, իսկ ընկերության տնօրեն էլ՝ ազատության մեջ: Մնում է «շարունակել քեֆը ժանտախտի օրերին»:

 Իսկ այս երկրում, եթե դեռ կան միամիտներ, ովքեր կարծում են, որ «Սպայկայի»  իրական տերն ու տիրակալը երկրի թիվ մեկ փեսան չէ, կարելի է ուղղակի ցավակցել այդպես մտածողներին: Թո՛ղ Նիկոլը Վենետիկի պադվալներում սատանաների որս կազմակերպի,  թո՛ղ Վատիկանի դրոշը Էդմոն Մարուքյանի գրասենյակի առջև վերև խոյացնելու  առաջարկ կատարի. Մի քանի տարի առաջ նույն Նիկոլն ու Էդմոնը շատ գեղեցիկ քաղաքական զույգեր էին, ովքեր ուս-ուսի տված պայքարում էին ուժեղ Հայաստանի համար: Իսկ որ այդ դաշինքը ֆինանսավորողներ ու փայատերեր ունեին՝ փաստում է անձամբ Նիկոլը, իր Վատիկանային սարկազմներով: Իսկ ով էր այդ դաշինքի «սև կարդինալը»՝ փորձեք կռահել մեկ անգամից:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here