Ժամանակին Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին «նատաշկա» անվանեց

0
179

Իհարկե, տհաճ միջադեպ տեղի ունեցավ. ինձ համար հասկանալի էր, թե ինչ է նախապատրաստվում: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր, «Հայաստան» խմբակցության կողմից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Ռուբիկ Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում այսօր տեղի ունեցած միջադեպին: Գրում է news.am-ը։

«Այս երկու օրվա ընթացքում որեւէ հարց չեղավ օրակարգի հետ կապված, իրենց հատուկ շեշտադրությամբ միայն հայհոյնք, մեղադրանք, վիրավորանք: Կային 1-2 հարցադրում, բայց էլի քաղաքական էին: Ես եկել էի, որ պատասխանեի այդ վիրավորանքներին, հայհոյանքներին, եւ այս քննարկումները ցույց տվեցին, որ ես պետք է հանեի իմ թեկնածությունը»,-ասաց նա:

Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ դեռեւս 2019-ին Պետրոս Ղազարյանի հաղորդմանը, որի հյուրն ինքն է եղել, եւ ասել՝ «ջուրը կշփեմ երեսիդ»:

Նա պատմեց, որ երբ բանավեճի ՔՊ-ական մասնակիցն ասել է, որ համաձայն է Նիկոլ Փաշինյանի հետ, որ «Մարտի 1»-ը բացահայտված է եւ ժողովուրդը գիտի, թե ով է այն կազմակերպել, ինքն էլ պատասխանել է, որ ժողովրդի մոտ կա նաեւ այն կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը փողատերերից, գործարարներից փող է շորթել հոդված գրելու կամ չգրելու համար, կամ նույնիսկ ծեծ է կազմակերպվել, որից հետո մեծ փող է վերցրել, որպեսզի չհարուցվի քրեական գործ: «Պետրոս Ղազարյանն ասում է՝ այստեղ «Մարտի 1» ենք քննարկո՞ւմ, թե՞ Նիկոլ Փաշինյանին: Նա մի քիչ հոգեխանգարմունքի մեջ էր ընկել, ասում էր՝ ջուր խմեք, կհանգստանաք, ես էլ ասացի՝ ջուրը կշփեմ ձեր երեսին: Այսինքն հաղորդավարը սադրում էր, նա որպես լրագրող չէր ներկայանում, այլ որպես ՀՔԾ-ի քննիչ»,-ասաց նա:

Ռուբիկ Հակոբյանը հիշեցրեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին «նատաշկա» էր անվանել, իսկ այսօր բերել է Հանրային հեռուստատեսություն:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here