Իմքայլականները հերթական անգամ կմտնեն ժողովրդի գրպանը

0
354

Վերջին շրջանում այնպիսի տպավորություն է, կարծես իմքայլականներին հանձնարարված է հնարավոր ու անհնարին բոլոր ձևերով մտնել ժողովրդի գրպանը ու փող քերել։ Ամենաթարմ օրինակը ՀՀ շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Մելիքյանի հայտարարությունն է, որտեղ նա նշում է, թե Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները պետք է վերանայվեն ու բարձրացվեն։ Մի քանի օր է, ինչ Ռոմանոսը ստանձել է նախարարի պաշտոնը ու ափալ-թափալ որոշել է, որ ոլորտի ամենակարևոր ու առանցքային խնդիրը վարձավճարներ բարձրացնելն է, մինչդեռ էսօր երկրում առկա են լուրջ բնապահպանական խնդիրներ՝ սկսած Ամուլսարից, վերջացրած Սևանա լճի խնդիրներով, որոնց նախարարն անգամ հարկ չի համարում անդրադառնալ։

Այս ամենի պատճառն այն է, որ երկրում առանցքային պաշտոնների են նշանակվում մարդիկ, որոնք ոլորտի հետ կապ չունեն, նրանք ուղղակի ժամանակին քայլել են Նիկոլի հետ ու վերջ։ Իսկ արդյունքը լինում է այն, որ վիճակը գնալով վատանում է։ Ոլորտի պատասխանատուները իրական խնդրներով զբաղվելու փոխարեն մատնված են հացավոր անգործության, որի հետևանքով երկրում շուտով առաջանալու է տնտեսական կոլապս․ բազմթիվ ընկերություններ ու անհատ ձեռներեցներ այսօր սնանկացման եզին են, հազարավոր քաղաքացիներ մնացել են առանց աշխատանքի ու օրվա հացի գումարի։ Բայց այս հարցերը, կործես թե, չեն հուզում Նիկոլին ու իր շրջապատին, որովհետև ժողովրդի խնդիրները լուծելու փոխարեն նրանք զբաղված են սեփական գրպանները լցնելով՝ ժողովրդից խլելով վերջին կոպեկը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here