Ինչպես են Նիկոլն ու Գռզոն նորովի «շինում» Հայաստանը

0
111

«Օլիգարխիայի, թալանի մասին տարիներով գոռգոռացող Նիկոլը հիմա օլիգարխ Գռզոյի հետ զբաղված է փող աշխատելով։ Անունը դրել են՝ «Կառուցենք Հայաստանը նորովի», բայց իրականում հին ձևերով «շինոցի» է գնում։Նիկոլն ու Գռզոն դերաբաշխում են արել։ Նիկոլն ապահովում է փող թալանելու հնարավորությունները, իսկ Գռզոն զբաղվում փողը քամելով։Բերենք մեկ օրինակ։ Նիկոլը թմբկահարում է, որ իր իշխանության օրոք ասֆալտ է արվում։ Ասֆալտ իրոք արվում է, բայց նպատակը փող աշխատելն է կամ ինչպես ընդունված է ասել՝ «լիմոն» վաստակելը։Ինչպես հայտնի է, ասֆալտի համար բիտում է անհրաժեշտ։ Երջանիկ պատահականությամբ Գռզոն, Նիկոլի ասֆալտամոլությունից առաջ, բիտումի ներմուծմամբ է սկսել զբաղվել՝ «Լիմոն» անունը կրող կազմակերպության միջոցով։Նիկոլենց դրանից հետո մնում էր ասֆալտի տենդերը շահեցնել տալ իրենց ուզած կազմկաերպությանը և զուգահեռաբար պայման դնել, որ բիտումը Գռզոյի «Լիմոնից» պետք է գնել։ Այդպես էլ արվում է։ Ահա՛ ձեզ կոռուպցիայի ու թալանի վառ օրինակ՝ համեմված դեմագոգիկ քարոզով։Նիկոլը պողոսների համար ապահովում է «նախկինները թալանեցին ու կերան, իսկ ես սարքում եմ» շոուն և զուգահեռաբար Գռզոյի հետ իրականացնում աննախադեպ մասշտաբների փողատպում։Օրերս մենք անդրադարձել ենք նաև Նիկոլի ու Գռզոյի մեկ այլ համատեղ բիզնեսին՝ բենզինին։ Սխեման նույնն է՝ Նիկոլը պետական տանիքն է ապահովում, իսկ Գռզոն՝ փող տպելը, Նիկոլը՝ քարոզչական դեմագոգիան է ապահովում, Գռզոն՝ յուրացումները։ Ահա այսպես է այս զույգը նորովի «շինում» Հայաստանը։ Ու որքան շատ են թալանում, այնքան Նիկոլն ավելի բարձր է գոռում՝ «թալանեցի՜ն, կերա՜ն»։Գողն ամենաբարձրն է գոռում «Բռնե՛ք գողին»»։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here