«Հակաօլիգարխիկ» Նիկոլի օլիգարխիկ դեմքը

0
81

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր աշխատելու տարիներին իրեն դիրքավորում էր որպես աղքատների բարեկամ ու հակաօլիգարխիկ պայքարի առաջամարտիկ: Նա աղքատությունը սրբացրել ու հասցրել էր կրոնական ուղղության մակարդակի:

«Աղքատ ես՝ ուրեմն ազնիվ ես, բարեպաշտ, հպարտ»,- քարոզում էր Նիկոլը՝ զուգահեռաբար օլիգարխներից փող պոկելով իր «Հակահայկական ժամանակ» թերթոնի համար:

Նիկոլը խոսում էր Լֆիկական օսվենցիմից Մալաթիա-Սեբաստիա համայնքն ազատագրելու մասին: Նա ամբոխին աչքով, ունքով հասկացնում էր, որ ինքը կողմ է հարուստներից փողը խլելու և աղքատներին բաժանելու ծրագրին:

2018-ին գալով իշխանության նա արդեն վարչապետի կարգավիճակում էր նույնը քարոզում, բայց ինչպես մյուս դեպքերում, այս անգամ էլ Նիկոլը ցույց տվեց, որ ընդամենը էմոցիա խլող ու կեղծիք վաճառող է:

Նիկոլի այսօրվա իշխանությունը շատ ավելի է հենված օլիգարխների վրա, քան նախկինում էր: Ընդամենը «թղթաբանությունն» է ավելացել, ինչպես հայտնի անեկդոտում:

Երեկ էլ նա հանրահավաք էր կազմակերպել՝ մինչև այդ վարչական ռեսուրսի և օլիգարխների միջոցով գլխաքանակի ապահովման գործը կազմակերպելով:

Շատ խորհրդանշական է, որ նրա համար տոնի վերածված «Մարտի 1»-ի հանրահավաքում հարթակին կանգնած էր Հայաստանի առաջին օլիգարխը՝ Խաչատուր Սուքիասյանը, որը հայտնի է Գռզո մականունով:

Գռզոյի միջոցով Նիկոլը մտել է բենզինի, բիտումի և այլ բիզնեսների մեջ: Գռզոն Նիկոլի փող աշխատելու գործիքն է դարձել:

Հակաօլիգարխիկ լոզունգներով առաջնորդվող Նիկոլը երեկ բերել ու «հպարտ» քաղաքացիների դիմաց կանգնեցրել էր Գռզոյին, թե բա արդարությունն ու ժողովրդի իշխանությունն եմ ուզում պաշտպանել:

2018-ին մարդիկ դուրս էին եկել փողոց և իշխանափոխությանն էին մասնակցում, որպեսզի ՀՀ թիվ մեկ օլիգարխը Գռզո՞ն դառնա, որպեսզի մեկ պատուհանի սկզբունքով թալանչիական ռեժի՞մ ձևավորվի, որպեսզի ընտանիքապետությո՞ւն կառուցվի, որպեսզի իրենք ավելի վա՞տ ապրեն: Հարցերը հռետորական են:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here