Հայկ և Նաիրի Սարգսյանների ունեցվածքը. եղբայրները նոր բնակարաններ ունեն

0
244

Հայկ եւ Նաիրի Սարգսյանների ֆինանսական վիճակը թավշյա հեղափոխությունից հետո բավականին բարելավվել է: ArmLur.am-ը Հայկ Սարգսյանի ներկայացրած հայտարարագրից տեղեկացավ, որ 2017 թվականին նա բնակարան է նվեր ստացել: Այն գտնվում է Արաբկիր վարչական շրջանում: Իսկ ավտոմեքենաները երկուսն են՝ «Mercedes-Benz» եւ «Lexus»: Ի դեպ, վերջինը Սարգսյանը գնել է թավշյա հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին:

Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ տարեվերջին բանկային հաշիվներին ունեցել է 3 մլն 592 հազար դրամ գումար: Նաեւ՝ պատգամավորի տարեսկզբին ունեցած 0.36 բիթքոինը տարեվերջին դարձել է 0.16: Հայկ Սարգսյանի կանխիկ դրամը կազմել է 24 մլն դրամ եւ 55 հազար դոլար: Ամսական աշխատավարձը կազմել է 683 հազար դրամ: Բացի այս, պատգամավոր Սարգսյանը նախորդ տարվա ընթացքում ՀՀ առեւտրային բանկերից մեկից ստացել է 77 հազար դրամ գումար, որն էլ ձեւակերպել է ՙայլ եկամուտ՚:

Իսկ ահա վարչապետի օգնական Սարգսյան եղբայրներից՝ Նաիրին, 2020 թվականին 24 մլն 160 հազար դրամով բնակարան է գնել Արաբկիր վարչական շրջանում: Ունի մեկ ավտոմեքենա՝ «Mercedes-Benz»՝ 2005 թվականի արտադրության: Բանկային հաշիվներին Նաիրի Սարգսյանն ունեցել է շուրջ 400 հազար դրամ: Սարգսյանի ունեցած կանխիկ գումարը կազմել է 9 մլն դրամ: Վարչապետի օգնականի հայտարարագրած եկամուտը սեփական աշխատավարձն է, որը ամսական կազմել է 1 մլն 109 հազար դրամ: Բացի այս, նա նախորդ տարում 24 մլն դրամի չափով վարկ, փոխառություն է ստացել:

Հավանաբար նա Արաբկիր վարչական շրջանում բնակարանը ձեռք է բերել վարկով: Ի դեպ, վարչապետի օգնականի աշխատավարձն ավելի բարձր է, քան վարչապետինը: ArmLur.am-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 36 հազար դրամ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here