Հայտնաբերվել է թուրքական հետախուզության համար աշխատող և Հայաստանում հակառուսական տրամադրությունները տարածող ֆեյքերի խոշոր ֆաբրիկա․ Գաբրելյանովը ցնցող մանրամասներ է հայտնում

0
108

Հայտնաբերվել է թուրքական հետախուզության համար աշխատող և Հայաստանում հակառուսական տրամադրությունները տարածող ֆեյքերի խոշոր ֆաբրիկա. իր տելեգրամյան ալիքում գրում է հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը:

«Ֆաբրիկան ակտիվորեն գործի է անցել. մեղադրանքներ Ռուսաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների հասցեին, թե նրանք դավաճանել են Հայաստանին, մեղադրանքներ Ռուսաստանի նախագահի, Հայաստանի բոլոր նախկին նախագահների հասցեին Փաշինյանի գովերգում: Ֆեյքերի ֆաբրիկան գործում է հայկական լեռնահանքային ձեռնարկությունում, որը ղեկավարում է ՌԴ քաղաքացի: Խոսքը «Թեղուտ» ՓԲԸ -ի մասին է, գլխավոր տնօրեն Նալիվայկո Վլադիմիր Իվանովիչ (ավելի քան 30 տարի աշխատել է Ռուսաստանի հանքարդյունաբերության ոլորտում), գործադիր տնօրեն Ներսիսյան Էդգար Հրաչիկի, կադրերի բաժնի պետ Դավիթ Աղայան: Հենց Աղայանն է ղեկավարում ֆեյքերի ֆաբրիկան։ Ի դեպ, ձեռնարկության անվտանգության ծառայության պետը արդարադատության նախարար Բադասյանի հայրն է»,- հայտնել է Գաբրելյանովը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here