Հասկանալի դարձավ, որ մենք այլևս գիտակից մարդկանց հանրույթ չենք, որ անգամ մահը գազազած ամբոխին հանել է հունից

0
669

«Մենք ամեն-ամեն ինչ հասկանում ենք՝ ե՛ւ պատերազմի արդյունքում սրված կրքերը, ե՛ւ անմեղ զոհերի համար անհուն ցավը, ե՛ւ նյարդային ու հուսահատ վիճակը, որը տիրում է հանրության մեջ՝ այս մեկ ամիսը շարունակվող եւ վերջը չերեւացող արհավիրքի պատճառով։ Ուստի ըմբռնումով ենք վերաբերվում այն բոլոր հայհոյանքներին ու անեծքներին, որ ընթերցողներն ու ֆեյսբուքյան օգտատերերը տեղում են մեր հոդվածների հերոսների, հեղինակների, ցանկացած անմեղ մտքի հեղինակի հասցեին։ Հասկանում ենք, որ դրանց մեծ մասն ուղղորդված է, մյուսները՝ հոսանքի տակ ընկած, երրորդները՝ մոլորության մեջ։ Նորմալ է՝ հասարակությունները սովորաբար մեծ մասով կազմված են լինում կիսագրագետ ու զոմբի զանգվածներից, փոքր մասով՝ մտածող ու առաջադեմ մարդկանցից։ Պարզապես նորմալ երկրներում որոշումներ կայացնողը, հասարակությանն ուղղորդողն ու թելադրողը գրագետ մասսան է, մեզանում՝ ինչ-որ պահից անգրագետների հանրույթը։

Բայց երբ այդ նյարդային արձագանքն ու քֆուրի մշակույթը խախտում են բարոյականության սահմանները, երբ մարդիկ վերածվում են մտքից ու զգացմունքներից զուրկ անասունների, լռելն անհնարին է։ Երեկ Գուրգեն Եղիազարյանի մահվան առիթով համացանցում տիրող վակխանալիան մեզ ուղղակի սարսափեցրեց։ Հասկանալի դարձավ, որ մենք այլեւս գիտակից մարդկանց հանրույթ չենք, որ անգամ մահը, որը մշտապես միավորել ու խաղաղեցրել է մարդկանց, գազազած ամբոխին հանել է հունից։ Հուսամ, որ այդ արձագանքներն ինչ-որ կենտրոններից ուղղորդված չեն, որովհետեւ սարսափելի կլիներ մտածելը, որ իշխանական ֆեյքաֆաբրիկաներն աշխատեցնողները ոչ մի սրբություն չունեցող ռոբոտներ են, որոնց մի նպատակ է միավորում՝ իշխանությունն ամեն գնով պահպանելու ստոր նպատակը, եւ անգամ մարդու մահը նրանք ունակ չեն հարգելու։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here