Հերթական սուտը․ Փաշինյանի բարձր վարկանիշի մասին հայտնած ռուս սոցիոլոգը չի աշխատում

0
212

«Կիրակի օրը Փաշինյանի թիմը ցնծության մեջ էր․ Ռուսաստանի ԳԱ Արևելագիտության ինստիտուտի հետազոտող, «Վալդայ» ակումբի անդամ Ստանիսլավ Պրիտչինը «ТАСС» գործակալությանը հայտնել էր, թե, հարցումների համաձայն, Փաշինյանի հանդեպ աջակցությունը երկրում մնում է բարձր, և նա շարունակում է մնալ անվիճելի առաջնորդ։ Նախ ռուսական քաղաքագիտական որոշ շրջանակներ հայտարարեցին, թե «Ստանիսլավ Պրիտչին» անուն-ազգանունով մարդ չեն ճանաչում, բայց պարզվեց՝ նման մարդ կա, սակայն չի աշխատում ՌԴ Արևելագիտության ինստիտուտում։Մենք կապվեցինք ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի հետ։ Տնօրինությունից մեզ հայտնեցին, որ հազիվ թե իրենց կողմից նման հարցման պատվեր լիներ, առաջարկեցին կապվել ինստիտուտի գիտքարտուղարության հետ։ Գիտքարտուղարի օգնական Նատալյա Շլյոցկայան ասաց, որ պարոն Պրիտչինն այլևս իրենց մոտ չի աշխատում։Իսկ հնարավո՞ր է, որ նա ներկայացրած լինի ինստիտուտի պատվերով անցկացված հարցումներ։ «Եթե նա նոր է նման բան հայտարարել, ուրեմն չէր կարող լինել ինստիտուտի կողմից»։

Իսկ ինստիտուտը հարցումներ անո՞ւմ է։

Պատասխան․ «Մենք ունենք սոցիոլոգներ, Սավինը, որ զբաղվում է Կենտրոնական Ասիայով, ոչ Այսրկովկասով, սոցհարցումներ է անցկացնում։ Այլ սոցիոլոգներ էլ ունենք, որ Մոսկվայում կարող են ինչ-որ հարցումներ անել։ Բայց սա մեր ինստիտուտի առաջնային ուղղությունը չէ»։

Պարոն Պրիտչինի հեռախոսահամարը ինստիտուտից հրաժարվեցին տրամադրել։ Համացանցում որոնումները ցույց տվեցին նրա նոր աշխատավայրի նշումը՝ Կարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոն։ Դե, իսկ ՌԴ պետական գործակալություն հանդիսացող ՏԱՍՍ-ը հայտնի է, որ գտնվում է ադրբեջանական լոբբիի ազդեցության ներքո»։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here