Նիկոլը ոչ թե վերացրել է քրեաօլիգարխիկ համակարգը, այլ հինը փոխել է իր սեփականով

0
271

Երեկվանից համացանցը ցնցվել է այն լուրից, որ օրը ցերեկով Երևանի կենտրոնում մարդու վրա են կրակել: Հետագայում մամուլը գրեց, որ կրակողը եղել է Նիկոլի սրտի օլիգարխ, ՔՊ-ի 5-րդ համար Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) տղան: Իհարկե, պատկան մարմինները արագ լծվել են գործը ծածկադմփոց անելուն, բայց ականատեսները ու տեսախցիկները ֆիքսել են ամեն բան:Այս դեպքը մեկն է Գռզոյի բազմաթիվ անպատիժ հանցագործություններից, որոնք գալիս են ապացուցելու, որ Նիկոլը քրեաօլիգարխիկ համակարգը վերացնելու ու արտոնյալների դեմն առնելու հարցում ևս խափել է ժողովրդին: Նիկոլը, փաստացի, կանաչ լույս է վառել Գռզոյի և մյուս օլիգարխների առաջ, ովքեր իր կողքին են: Ստացվում է՝ Նիկոլը երկիրը վարի տվեց, Արցախը հանձնեց, 5000 զոհ ու 10000 վիրավոր բերեց երկրի գլխին, բայց անգամ այս խոսոտւմը, որը բացառապես իր ցանկությունից էր կախված, չիրականացրեց՝ փոխարինելով նախկին հանցագործներին իր սեփական հանցագործներով:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here