Նիկոլի վարչապետությունը «դրախտի» դռներն է բացել Գռզոյի համար

0
90

Ինչպես գիտեք, Նիկոլին դեռ փոքրուց պահել մեծացրել են լևոնական օլիգարխները, որոնցից մեկը մեզ բոլորիս հայտնի Գռզոն է՝ Խաչատուր Սուքիասյանը: Գռզոն ողջ կյանքում պահել է Նիկոլին ու իր ընտանիքի, ֆինանսավորել է Նիկոլի պրոեկտները, կուսակցությունը, միտինգներն ու մնացած քաղաքական դվիժուխաները:2018-ին, երբ Նիկոլը զավթեց իշխանությունը, «դրախտի» դռները բացվեցին Գռզոյի համար: Նա սկսեց մասնակցել և հաղթել գրեթե բոլոր պետական տենդեռներում, լայն թափով սկսեց զարգացնել իր բիզնեսները, իսկ պատերազմից և կապիտուլյացիայից հետո, երբ Նիկոլենք սկսեցին խոսել թշնամիների հետ առևտուր անելու մասին, Գռզոն ամենաերջանիկներից մեկն է: Չէ որ նրա համար էական չէ, որտեղից փող կաշխատի, կարևրոը աշխատի: Օրինակ վերջերս իմացանք, որ Գռզոն գնել է Ranoil ընկերության մի մասը: Ասում են, Գռզոն Նիկոլի բարձր հովանու ներքո պետք է Հայաստան բերի և վաճառի Ադրբեջանի գլխավոր նավթային ընկերություններից մեկի՝ Socar-ի բենզինն ու դիզվառելիքը: Այսպիսին են Նիկոլի թավշյա իշխանազավթման հետևանքները. ժողովուրդը սկսեց ապրել ավելի վատ, իսկ Նիկոլի սրտի օլիգարխները սկսեցին միլիոններ աշխատել պետության հաշվին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here