Նիկոլն ասում է` մեր գործերը լավ չեն, բայց չի ասում, որ պատճառն իրենք են

0
288

Կորոնավիրուսն օր օրի ավելի մեծ թափ է հավաքում մեր երկրում, իսկ այս իշխանությունը չի կարողանում դրա դեմն առնել: Նիկոլն ասում է` «մեր գործերը լավ չեն», բայց չի ասում, որ դրա մեղավորը միայն իրենք են: Այսօր` Կառավարության հերթական նիստի ժամանակ, Նիկոլն ասաց, որ պետք է կարողանալ ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու, այսինքն՝ իրականացնել կարանտին՝ առանց կարանտինի: Այստեղ տրամաբանական հարց է առաջանում. իսկ կարողանու՞մ էիք ապահովել կարանտինային ռեժիմ, երբ անգամ տեղաշարժի սահմանափակում կար: Պատասխանը գիտեն բոլորը, ոչ չէիք կարողանում, և հենց այդ օրերին վիրուսը սկսվեց ավելի լայն թափով տարածվել:

Նման իրավիճակից կարելի էր խուսափել ժամանակին, եթե լիներ ճիշտ կառավարում, ինչպես օրինակ` հարևան Վրաստանի դեպքում: Բայց այս իշխանությունը, նույնիսկ չկարողացավ խիստ արտակարգ ռեժիմի պայմաններում վերահսկել իրավիճակն ու կանխել վիրուսի տարածումը: Իսկ հիմա էլ, փորձում են ցույց տալ, թե պայքարում են վիրուսի դեմ: Բայց օրեցօր աճող եռանիշ թվերն այլ բանի մասին են խոսում: Նիկոլն իր իշխանության հետ միասին, արդեն շատ լավ հասկանում է, որ այս իրավիճակից չեն կարողանում դուրս գալ ու ի վիճակի չեն երկիր կառավարել: Իշխանության ապիկարությունը շատ լավ հասկացել է նաև մեր հասարակությունը, և այլևս ոչ ոք չի էլ կասկածում, որ այս իրավիճակը մեղմելու համար Նիկոլենք ոչինչ ունակ չեն անելու:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here