Նիկոլ Փաշինյանն ուզում է Արցախի հարցը լուծել Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակով

0
1727

Դեռևս 2016 թվականի մայիսի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել էր մի հոդված որտեղ նշում էր, որ Արցախի միջազգային ճանաչման հիմքում շատ կարևոր է դնել միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինը։ Լևոն Տեր-Պետրոսյանն իր այս միտքը վերահաստատել էր նաև այս պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ի իր հոդվածում:

Արդեն հոկտեմբերի 16-ին բոլորիս հայտնի դարձավ, որ Արցախի հարցի կարգավորման հիմքում այս սկզբունքը դնելու հետ համակարծիք է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Անջատում հանուն փրկության» սկզբունքը պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here