Ո՞վ էր գործ տվող ու ստուկաչ Վահան Նարիբեկյանը՝ Նիկոլի հետ Սյունիք մեկնելուց առաջ

0
125

Ըստ տելեգրամ ալիքների տեղեկությունների, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ դեմ ակցիա իրականացրած սյունեցիներին լուսանկարահանելու եւ դրանք ոստիկանությանը փոխանցելու համար իշխանությունն իր հետ Սյունիքի մարզ էր տարել Արգավանդ համայնքի նախկին ղեկավարի որդուն՝ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ:

Նույն աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ փոխնախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ առաջարկով՝ հենց նա է սյունեցիների դեմ «գործ տվողը» եղել, եւ վերջինիս փոխանցած լուսանկարների պատճառով են բերման ենթարկվել եւ խոշտանգվել քաղաքացիներից շատերը:

Իսկ թե ո՞վ էր Վահան Նարիբեկյանը՝ Սյունիք մեկնելուց առաջ, «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ է հայտնի դարձել: Պարզվում է՝ Նարիբեկյանը ոչ միայն ջերմ ընկերական հարաբերություններ ունի իշխանության հետ, այլեւ «Արգավանդ կահույք» խանութների տնօրենն է: Այս անունն, իհարկե, քաջածանոթ է Ազգային ժողովից շատերին, որովհետեւ առնվազն տեսել են իրենց բեռնատարները խորհրդարանական շենքի մոտ պարբերաբար կահույք դատարկելիս: Այո, ճիշտ գուշակեցիք, հենց Նարիբեկյանի «Արգավանդ կահույքն» է Ազգային ժողովին գրասենյակային կահույք առաքում: Ավելին՝ մեր ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ, որ իմքայլականների կողմից Ազգային ժողով մուտք գործելուն պես՝ դեռեւս 2018 թվականին համաձայնագիր է կնքվել Նարիբեկյանի հետ՝ գնումների վերաբերյալ: Եվ, փաստորեն, չի բացառվում, որ վերջինս էլ, որպես շնորհակալություն իշխանությանն, իր ծառայություններն է մատուցել՝ սյունյաց դեպքերի ժամանակ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here