Ուրանալով սեփական անցյալն ու հրաժարվելով սեփական կենսագրությունից՝ բարոյազուրկ այս տեսակն իր համացանցային հաղորդաշարերով անբարո ստեր ու լուտանքներ է տարածում ամենուր

0
308

Ինչպես և խոստացել էի․ սա գրչակ կամ վարձկանագրիչ Արմեն Չիբուխչյանն է, ով ողջ գիտակցական կյանքն աշխատելով «Երկիր Մեդիա», իսկ այնուհետև, Սերժ Սարգսյանի կառավարման գրեթե ողջ շրջանում՝ 2007-2017 թթ․, Հ2 հեռուստատեսություններում՝ վերջերս հայրենիքից ճողոպրել է ԱՄՆ և իրեն հայտարարել «հեղափոխության առաջամարտիկ»։ Ուրանալով սեփական անցյալն ու հրաժարվելով սեփական կենսագրությունից՝ բարոյազուրկ այս տեսակն իր համացանցային հաղորդաշարերով անբարո ստեր ու լուտանքներ է տարածում ամենուր՝ անցնելով ամեն չափ ու սահման։

Զավեշտալի է, որ այս կիսագրագետն իրեն նաև պատմաբան է համարում և վերջին հաղորդմամբ «մարտահրավեր է նետել» ոչ ավել, ոչ պակաս, մի շարք վաստակավոր պատմաբանների։

Որպեսզի առավել պատկերավոր ցույց տանք սույն վարձկանագրչի ոչ միայն անգրագիտության աստիճանը, այլև մտահորիզոնի տոտալ բացակայության փաստը, հիշեցնենք մի դեպք։

Երբ Ախալքալաքում 2000-ական թթ․ կեսերին նախաձեռնվեցին հայտնի մի քանի խորհրդաժողովներ, Երկիր մեդիան լուսաբանման համար Ախալքալաք էր ուղարկել սույն «հեղափոխական-պատմաբանին»։ Հասնելով Ախալքալաք՝ «պատմաբանը», դեմքին տալով ներկայիս ինքնավստահությունը, հարցնում է․ «Այս քաղաքի անունը հիմա Ախալքալա՞ք է, թե՞ Ջավախք․․․»։

Լրացում․ իսկ թե ինչպիսին է եղել ախալքալաքցի ներկաների արձագանքը՝ թողնում եմ ընթերցողների վարկածներին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here