«Պաշտպանյալը» բացարձակապես կորցրել է կապը իրականության հետ

0
62

Պետք չէ ո՛չ քաղտեխնոլոգ լինել, ո՛չ քաղաքագիտության պրոֆեսոր, ո՛չ էլ անգամ բակալավր, հասկանալու համար, որ պարտությամբ հպարտանալու մասին հայտարարությունը քաղաքական ինքնասպանության ակտ է: Բանականությունը չկորցրած յուրաքանչյուր ոք, առանց կողմնակի հուշումների էլ հասկանում է, որ միայն ապուշը կարող է հայտարարել, թե՝ «հպարտ է, որ պարտվել ենք պատերազմում»:

Առավել ևս, դա ինքնաոչնչացման հայտ է, եթե նման հայտարարություն անում է որևէ քաղաքական ուժի ղեկավար, ինչպես, օրինակ, արեց ՔՊ կոչվող («քանդել պետությունը») կուսակցության մարմնավորում Նիկոլ Փաշինյանը, մանավանդ ընտրությունների շեմին: Է՛լ ավելի է ընդգծվում պատերազմում թշնամու հաղթանակով ու Հայաստանի, Արցախի կրած ծանրագույն կորուստներով հպարտանալու մասին հայտարարելու աբսուրդը, եթե չասվի՝ շիզոֆրենիկ զառանցանքը, երբ նման բան է ասում հենց այն անձը, ով եղել է ա) իրադարձությունները դեպի պատերազմական զարգացում տանող գլխավոր կատալիզատորը, բ) այդ պատերազմում եղել է Հայկական զինուժի գլխավոր հրամանատարը, որոշումներ ընդունով-հաստատողը, գ) ստորագրել է նվաստացուցիչ, կապիտուլյացիոն հայտարարություն:

Դեռ մի կողմ դնենք նույն չարաղետ անձնավորության, ըստ էության՝ քաղաքական դիակի ու ոչնչության մյուս մարազմատիկ ու հիստերիկ հայտարարությունները սահմանի, ձնապատ սարերն անպաշտպան թողնելու, տղամարդկության, նախկինում զինվորներին միրգ չտալու մասին: Ցանկացած նորմալ հասարակության մեջ, ցանկացած երկրում եթե որևէ ղեկավար որևէ քաղաքական ուժի որևէ ներկայացուցիչ ելնի ու ընտրությունների նախօրեին հայտարարի, թե ինքը հպարտանում է թշնամու հաղթանակով, ապա դրանով նա անկասկած, կապահովի առնվազն 1 բան: Այն, որ այդ ընտրություններում ստանա 0,0 % քվե: Էլ չենք ասում, որ այլ երկրներում նման բան հայտարարող որևէ քաղաքական գործչին, դատարանի որոշմամբ, կենթարկեն պարտադիր հոգեբուժական փորձաքննության, քանզի նմանին անխուսափելիորեն «դատի կտային» ազգային անվտանգության դեմ գործելու և ազգային արժանապատվությունը նսեմացնելու մեղադրանքներով:

Իսկ ներկայիս Հայաստանում, որ «երկիր-ՀԺ»-ից բացի, կարծես իրոք ոչ միայն արնաշաղախ կրկեսի է վերածվել, այլև «երկրի հակառակ կողմն» է շրջվել, պարտությամբ հպարտացող Նիկոլին, իր «բերովի» աջակցության խումբը ծափահարում է… ու ոչ միայն: Թեպետ դա ավելի շուտ փի-ար և ցուցադրական պահն է, իսկ մարդկանց մեծ մասը անում է իր հստակ հետևույթունները, որոնք արտացոլվում են ոչ մեջբերելի արտահայտություններով նաև:

Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ է Նիկոլն այդքան համարձակ դիմում քաղաքական ինքնասպանության՝ պատերազմում իր իսկ «դասավորած» պարտությամբ հպարտանալու մասին հայտարարելով: Եվ ինչո՞ւ է դրանից հետո այդքան վստահ հայտարարում, թե վայելում է ընտրողների 60 տոկոսի վստահությունը:

Դա կարող է վկայել միանգամից մի քանի բանի մասին. Ա) «պաշտպանյալը» բացարձակապես կորցրել է կապը իրականության հետ, բ) որոշել է հանրության ընկալունակությունը խեղդել իրարահաջորդ, մեկը մյուսից հիմար հայտարարությունների հեղեղի ու իրենից հորդող անտանելի աղմուկ-ղժղժոցի տակ, գ) զոռով ասում է՝ «ես թշնամի եմ, հանկարծ ինձ չընտրեք» և, որ ամենից հավանականն է՝ դ) արդեն իսկ հստակ կեղծված-պատրաստ են 20 օր անց նախատեսված արտահերթ ընտրությունների «արդյունքները»:

Այստեղից կարելի է ենթադրել, որ գործ ունենք ոչ թե «քաղաքական ինքնասպանության», այլ կեղծելու և կեղծիքը մարսելու ցինիկ վստահության տարբերակի հետ: Բայց զոմբիների կուռքն ու նրա կռապաշտները կարող են նաև չկասկածել, որ դա կլինի նրա վերջին ու ճակատագրական «շուստրավատը»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here