Ջորջ Սորոսը առաջարկել է օգնել Թուրքիային, իսկ Հայաստանում նրա գրասենյակները ինտենսիվ աշխատում են

0
400
Մեդիա կենտրոնում տեղի կունենա Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի և ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի մամուլի ասուլիսը

Օրերս ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը Եվրոպային կոչ արեց «Սիրիայում Պուտինի ռազմական հանցագործությունների» հարցում Թուրքիայի կողմն անցնել։

Իր հոդվածում, որը հրապարակվել է Financial Times-ի կայքում, Սորոսը քննադատել է Պուտինին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սատարելու համար, որին անվանել է «աշխարհի ամենաբարբարոս ղեկավարը Իոսիֆ Ստալինի ժամանակներից սկսած»։

Ինչպես գրում է Սորոսը, Թուրքիան միակ երկիրն է, որը ռազմական ուժ է կիրառել «Իդլիբում Ասադի եւ նրա ռուս դաշնակցի թակարդում հայտնված խաղաղ բնակիչների պաշտպանության համար»։ Ընդ որում, նա ընդունում է, որ Թուրքիան «չի համարձակվել ուղղակիորեն հարձակվել Ռուսաստանի վրա, քանի որ ռուսական ՌՕՈՒ-ն ուժեղ է թուրքականից»։ Այդ պատճառով, նրա խոսքերով, Թուրքիան որոշել է ռազմական անօդաչուների միջոցով պատասխան հարված հասցնել Ասադի ուժերին։

Այս հոդվածից կարճ ժամանակ անց եղան հրապարակումներ և տեսակետներ, ըստ որոնց ամերիկացի միլիարդատերը իր խողովակներով հրահանգներ է տվել  իր հիմնադրամի հետ կապված հասաարկական-քաղաքական գործիչներին, որոնք առկա են աշխարհի տարբեր երկրներում։ Ինչպես հայտնի է Հայաստանում ևս կա Սորոսի գումարներով գործող հիմնադրամ, որի հետ փոխկապակցված տասնյակ կազմակերպություններ են գործում մեր երկրում։

Սորոսի հիմնադրամի հետ փոխկապակցված «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը Politik.am-ի հետ զրույցում ասաց, որ նման տեսակետներ արտահայտողները չեն պատկերացնում հիմնադրամի և իրենց փոխհարաբերությունները․ «Ջորջ Սորոսի հոդվածն իրականում Սիրիայում մարդու իրավունքների վիճակի մասին էր և հանուն մարդու իրավունքների ներդրվող ջանքերի մասին։ Նման հարցարդումներ անողները սխալ պատկերացում ունեն հայաստանյան Հ/Կ-ների և հիմնադրամների հարաբերությունների մասին։ Որևէ մեկը չի կարող հանձնարարականներ տալ հայաստանյան կազմակերպություններին, մենք անկախ ենք։ Մենք ոչ Ջորջ Սորոսից և ոչ այլ մեկից հրահանգ չենք ստանում»,-ասաց մեր զրուցակիցը։

«Ջորջ Սորոսի հոդվածը ես ընկալեցի այն առումով, որ այո շատ պետություներ պետք է միավորվեն հանուն Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության և ես ճիշտն ասած Սորոսի հետ տարակարծիք եմ, որ Թուրքիան այդ գործում ունի դրական ներդրում։ Ամեն պարագայում չեմ կարծում, որ մենք այդ կապակցությամբ պետք է որևէ բան անենք»,-եզրափակեց իր խոսքը Դանիել Իոաննիսյանը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here