Սա անկարգապահ ազգ չէ, էդ դուք եք կարգից դուրս եկել․ սա մի ազգ է, որին էդքան հեշտ չէ էշի տեղ դնել. Հայկ Մանասյանը՝ իշխանություններին

0
250

Բժիշկ Հայկ Մանասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Սա անկարգապահ ազգ չէ:

Սա մի ազգ է, որին էդքան հեշտ չէ էշի տեղ դնել:

Սա մի ազգ է, ով ինքն է որոշում իր կարգը ու կյանքի գնով պահում է իր որոշած կարգը:

Միշտ էլ հեշտ է եղել կառավարիչներին գնալ ու ընդունել օտար կարգեր, օտար լեզու, դավանանք, մշակույթ… Բայց այս ազգը մնացել է իր լեզվին, դավանանքին ու մշակույթին հավատարիմ կյանքի գնով:

Էդ դուք եք կարգից դուրս եկել ու շարքից դուրս գալիս: Էս ազգը եղել ու մնում է կարգի մեջ, այն կարգի, որն ինքն է որոշել իր ու իր զավակների համար:

Կա՛մ ճանաչեք, հասկացեք ու ընդունեք, կա՛մ հայդա…

Մենք բորոտնոցի վերածելու հայրենիք չունենք:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here