Սա Փաշինյանի սարքած Հայաստանի բանակն է, որը գոհացնում է և դուր է գալիս, բավարարում տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների․ այս ֆոնին՝ 6,5 մլն դոլար պարգևավճար ոստիկաններին

0
160

Սա Փաշինյանի սարքած Հայաստանի բանակն է, որը որ գոհացնում է և դուր է գալիս, բավարարում տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների և որի շինվածքով, որ հպարտանում են ու ասում՝ «Փաշինյան, վարչապե՜տ»։Իսկ ես ամաչում եմ իրենց փոխարեն և գետինն եմ մտնում, որ իմ երկրի բանակն այսօր այս օրին է, որ պատերազմից 1,5 տարի է անցել, իսկ մենք կես տարի է ձևավորված գլխավոր շտաբ չունենք, նոր սպառազինություններ չունենք և ՀՀ պաշտպանության նախարար է ասֆալտ փռելով հայտնի դարձած «հեղափոխական» պատմաբանը։ Սա ամոթ է․․․․Նման բանակով կարող է հպարտանալ միայն հայի թշնամին ու ազգի դավաճանը։ Նրանից, որ մեր բանակն այսպիսին է՝ կարող է ուրախ լինել միայն թուրք-ազերին։Նման բանակը ամեն օր ու ամեն ժամ, էլի ու էլի զոհասեղանին է դնում մեր սահմանապահ հայորդիներին, որոնց կյանքն էլի ու էլի գերեվարվելու, վիրավորվելու և զոհվելու վտանգի տակ է։Պետք չէ՛ հապաղել և պետք է՛ րոպե առաջ ազատվել այս կառավարությունից։ Սրանց ամեն մի րոպեն մահ ու արյուն է և հայրենիքի կորուստ։

Այս ֆոնին 6,5 մլն դոլար՝ ոստիկանությանը որպես պարգևավճար․․․․

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here