Սերգո ջա՞ն, խաղա՞ղ է կյանքդ. Նիկոլի սրած բզերը վերադառնում են

0
123

Գերագույն գլխավոր հողատու Նիկոլը Սյունիքի և Վարդենիսի տարածք ներխուժած թշնամու հարցում ամեն ինչ արեց և կանի. սկզբից խաբեց (իբր լուրերը սուտ են), հետո՝ ճգնաժամ է, բանակցում ենք, ՀԱՊԿ-ին ենք դիմում: Չի բացառվում՝ շուտով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմի և որոշ բանաձևեր խնդրի, մի խոսքով՝ Նիկոլ-հողատուն ամեն ինչ կանի, բացի մեկ բանից՝ հրամայելՀայոցբանակինոր 250 ասկյարինմիքանիրոպեումկրկնումեմ՝միքանիրոպեումշրջափակմանմեջվերցնիևառնվազնհետշպրտի:

Ինչո՞ւ չի արվում այդպես: Շատ պարզ մի պատճառով: ԸնտրություններենԻսկ Նիկոլհողատունկերակրելէիրընտրազանգվածինորպատերազմչի՛լինելուԱվելին՝ նա կերակրել է իրեն հավատացող ամբոխին այն կտերով, որ «հներն» են ուզում պատերազմ, իսկ ինքը խաղաղություն է բերել:

Այժմ Նիկոլի սրած բզերը մտնում են նրա համապատասխան տեղը. եթե հանկարծ հայտարարի, որ պատերազմելու է երկիր ներխուժած թշնամու դեմ, իր իսկ դաստիարակած ամբոխն իր «խոսքը» կասի. «Ո՞նցմերէրեխեքինտանումեսկռվիբերա՞նբադուչէի՞րասումորպատերազմչիլինիԲադուչէի՞րասումորճանապարհներըբացվելենէլթուրքըթշնամիչէմենքկուշտուուրախենքապրելու…»: Իհարկե, Նիկոլն իր «ավանդական» մեթոդներով կփորձի ճղճղալ ու բաներ հորինել, բայց իրեն կուրորեն հավատացող ամբոխն այդ անգամ կարող է և անկառավարելի դառնալ:

Ավելի՛ն: «ՔանիՆիկոլըկա՝Հայաստանըչի՛պատերազմի». այս իրողությունը լավ գիտի նաև Ալիևը, քանի որ նա այս հարցերում բավականին «կիրթ է»: Ելնելով դրանից՝ մինչընտրություններիօրըմինչՆիկոլիանփառունակհեռացումըԱլիևըխորանալու էՀՀ տարածք՝որքանհնարավորէորքան կհաջողվի ռուսներին համոզել, առևտուր անել և մի ուրիշ տեղից մի խոշոր բան զիջել, միայն թե այս փուլում հասնի բաղձալիին՝ Սյունիքի կլանմանը: 

Իսկ ներկա դարաշրջանում ամենևին էլ պետք չէ, որ նիզակներով կանգնես ճանապարհներին և ասես՝ գրավել եմ. Իշխանասարինմանևսմիքանիռազմավարականդիրք,ևՍյունիքնարդե՛նգրավվածէ: 

Ահա, թե ինչի կարող է հանգեցնել հայոց պետականության և հայ ժողովրդի ժամ առաջ ոչնչացման մոլուցքով ապրող հարևանների գոյության պայմաններում հասարակությանը համակեցություն քարոզելը, ստորաբար մոլորեցնելը, թե պատերազմը «հները» կամ «ոչմիթիզականներն» են մշտապես բերել: Այ, որ նրանց մերժենք, Արցախը հանձնենք, սորոսածին-դավաճան պատգամավոր մարիակարապետյանների ու նրա ընկերուհի, թուրքերի հետ հայոց պատմության դասագրքերի չափորոշիչների «մշակ» և թշնամական կերպարների դեմ մարտահրավեր նետած լիլիթմկրտչյանների «բարի թուրքերը» ճանապարհները կբացեն, և… «Սերգո՛ ջան, դու և կնիկդ երջանկության մեջ կուշտ կտռզեք»: Ընկնելով այդ դավաճանական մտքերի ազդեցության տակ՝  հանրության մի հատված կարծում է, որ, իրոք, կարելի է բավարարել թուրքերի պահանջները և ապրել կուշտ ու երջանիկ:  

Սյունիք ներխուժման փաստը լավագույնս ապացուցում է, որ ո՛չ Արցախը, ո՛չ Արցախի ազատագրված ու հանձնված խորհրդային 7 շրջանները, ո՛չ «ոչմիթիզականները» չեն թուրքերի «ջղայնության» պատճառը: Եվ տերպետրոսյանական այդ դավաճանական թեզը վաղուց պատմության աղբանոցում է: Թուրք-ադրբեջանական թշնամանքի իրական  պատճառը Հայաստանի անկախ պետականության և հայ ժողովրդի գոյությունն է Մեծ Թուրանի ճանապարհին: Փոխարենը՝ այդ թշնամանքի չեզոքացման միակ գրավականը «ոչմիթիզականների» գաղափարներով կերտված հզոր բանակն է, որն ընդունակ կլինի Ալիևի իշխանությանը Շուշիի պատերի տակ ջարդել և հետ շպրտել մինչև Կուրի հովիտ: Այս դեպքում «Սերգոն կնգա հետ կուշտ ու երջանիկ կապրի», իսկ լևոնիզմ-նիկոլիզմի գաղափարների իրագործման դեպքում Սերգոն կնոջ հետ սոված ու ծնկաչոք, մուղամի տակ լվալու է մզկիթների հատակներն ու թուրք փաշաների կոշիկները:    

Իրենկուրորենհավատացողներին (որնիրայսօրվաընտրազանգվածնէ)չկորցնելուհամարՆիկոլն այս օրերին ևս շարունակում էզոհաբերելհայրենիքիհերթականհատվածները:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here