Սրանք ասում են՝ մենք ոչինչ չենք թաքցնում, բայց մենք Ալիևից ենք իմանում, որ Նիկոլը իրենից ժամանակ է խնդրել

0
167

Առնվազն 20 անգամ լսել եմ Փաշինյանի խոսքերը, թե մենք ժողովրդից ոչինչ չենք թաքցնում, ինչ կա՝ բաց ասում ենք։ Մի երկու օր առաջ էլ ԱԺ նախագահ Ալենն էր ասում, թե ամեն ինչ բաց ասում ենք, գաղտնիք չունենք մեր ժողովրդից, ժողովուրդը մեզ է ձայն տվել և այլն։Այդ ֆոնին երեկ լուր է տարածվում, թե Բաթումի այցելած Նիկոլը մի քանի ժամով անհետացել է, հետո ասացին, որ յդ ընթացքում հանդիպում է ունեցել թուրք-ադրբեջանական կողմերի հետ: Խնդրեցի, պահանջեցի գոնե մեկ անգամ տղամարդկություն ունենալ ու հայտարարել, թե ինչ է ծրագրում թուրքերի հետ, չասել՝ «ինչ պետք ա, էդ էլ բանակցում ենք» կամ՝ «Ժողովրդից թաքուն բան չենք անում»։Խնդրեմ, էսօր Թուրքիայի նախագահ Էրդողանն է ասում, որ Նիկոլը, չերեզ Վրաստանի վարչապետ, դիմել ա իրեն: Մարդը հանդիպում է խնդրում։Սրանք ասում են՝ մենք ոչինչ չենք թաքցնում, բայց մենք Ալիևից ենք իմանում, որ Նիկոլը իրենից ժամանակ է խնդրել, մինչև երկրի ներսում իր հարցերը կարգավորի։ Սրանք ասում են, թե ժողովրդի թիկունքում բան չենք անում, բայց ուրիշներից ենք իմանում, որ հայ-իրանական ճանապարհի հսկայական հատված, մի քանի հայկական գյուղեր հանձնել է Ադրբեջանին։ Սրանք ասում են, թե ոչինչ չենք թաքցնում ժողովրդից, բայց ուրիշներից ենք իմանում, որ նոր ու գաղտնի փաստաթուղթ կա նոր տարածքներ զիջելու մասին։ Էրդողանից ենք իմանում, որ սա հանդիպումներ է ունենում Հայաստանի թշնամիների հետ:Եթե Բաթումու այդ հանդիպումը, նոր անելիքները Հայաստանին վերաբերող թեկուզ մի դրական բան պարունակեին, քա՞նի անգամ էր Նիկոլը հայտարարություն տարածել։ Ընդամենը խաղաղապահներ պետք է Սիրիա ուղարկեր, մի քանի ամիս շաարունակ դրա մաասին առավոտից իրիկուն խոսում էր որպես հայ-ռուսական պատմական ու աննախադեպ իրադարձություն։ Ժողովուրդ, դու պետք է պահանջես Նիկոլից բացել հրեշավոր այս ծրագրի մանրամասները։ Ադրբեջանից դեռ չպրծած՝ հիմա էլ Թուրքիայի հետ է սիրախաղ սկսել։ Սրա բոլոր խաղերը մեր պետության ջանից են դուրս գալիս։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here