«Վահագն, դու հիմա այլ անելիք չունես, քան թուլանալ և հաճույք ստանալն է»

0
95

«Հանրահայտ տխրահռչակ պատգամավոր, գերագույն ուսապարկ Վահագն Ալեքսանյանն է կրկին վատացել։ Նախկինում առիթ ունեցել եմ այս տղային հրապարակային հորդորելու, որ չխոսի այնպիսի թեմաներից, որոնցից ընդհանրապես գաղափար չունի։ Բայց հետագայում հասկացա, որ, ընդունելով խորհուրդս, նա ստիպված է լինելու խոսել բացառապես ուտելուց, այն էլ՝ առավելագույնը շաուրմաների տեսակներից։

Եվ քանի որ այս անհաջող ուսապարկն այդպես էլ չի դադարում արջի ծառայություններ մատուցել իր քաղաքական հորը, ապա ստիպված եմ մեկ անգամ էլ անդրադառնալ։ Այսպես.

1) Ինչ-որ մեկը Հայաստանում չի կարող Pegasus ծրագրով գաղտնալսել, քանի որ Pegasus-ը նախ արժի 7-ից 10-ը միլիոն ԱՄՆ դոլար և յուրաքանչյուր գաղտնալսվող հեռախոսի համար պետք է ծախսել շուրջ 10.000 ԱՄՆ դոլար։ Այս տեղեկությունները վաղուց հրապարակված են միջազգային մամուլում։ Կարող ես օրինակ Google Translate-ի օգնությամբ կարդալ The Guardian-ի բազմաթիվ հոդվածներ։ NSO Group ընկերությունը, որը Pegasus-ի ստեղծողն է, հենց իր կայքի առաջին էջում նշում է՝ NSO creates technology that helps government_agencies…։ Թարգմանիր սա Google Translate-ի օգնությամբ և գուցե հասկանաս։ Ուստի, Հայաստանում Pegasus-ով հետապնդելու հնարավորություն ունի միայն իշխանությունը։

Եթե չկարողանաս օգտվել թարգմանչական համակարգից, ապա կարդա հայ փորձագետներին։

2) Այո, փորձ է արվել ներդնել թե ընդդիմադիր, և թե իշխանական գործիչների հեռախոսներում։ Հավանաբար դու էլ ես այդպիսի նամակ ստացել։ Ենթադրում եմ, որ վախեցել ես, փորձում ես հասկանալ, թե ինչի է նիկոլիզմը քեզ էլ գաղտնալսում։ Բացատրեմ. քեզ ամենօրյա ռեժիմով, Վահագն, ամենօրյա ռեժիմով են հսկում, քանի որ այս պահի քաղաքական հայրդ գիտի, որ քաղաքական ամենատարբեր կուսակցություններում քաղաքական մարմնավաճառությամբ ես զբաղվել և ինչպես դու էիր ժամանակին ներկայիս թիմակցիդ մասին պնդում՝ «մի անգամ մարնավաճառը հավերժ ա մարմնավաճառ»։ Ուստի, Վահագն, դու հիմա այլ անելիք չունես, քան թուլանալ և հաճույք ստանալն է։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here