Վիրուս, որը վաղուց մոլեգնում է Հայաստանում և կյանքեր խլում

0
763

Այս օրերին ողջ աշխարհը համառ պայքար է մղում մոլորակին մարտահրավեր նետած կորոնավիրուսի դեմ, տարվում են կանխարգելման, վարակի չտարածման, բուժման և այլ բազմաթիվ աշխատանքներ։ Չինաստանից սկիզբ առած կենդանական վիրուսը բազում կյանքեր խլեց, մի շարք ընտանիքներ դժբախտացան ու անթիվ  խնդիրներ ստեղծվեցին մարդկանց բնականոն կյանքի ընթացքի համար։ Այո՛, կորոնավիրուսով վարակված մարդու դեպք գրանցվեց նաև Հայաստանում, և մենք՝ հայերս, տուրք տալով մեր էմոցիաներին, գիտելիքներին և նաև զգուշավորությանը,  միանգամից նախաձեռնեցինք կանխարգելման աշխատանքներ։ Ամեն մեկս մեր ընտանիքում, մեր աշխատավայրում իրականացրեցինք ախտահանիչ աշխատանքներ, որպեսզի վիրուսը չկպնի մեր մարմնին։

Պատկերացրեք՝ ինչքան լավ կլիներ, որ մենք նույն կերպ արձագանքեինք այն վիրուսներին, որոնք կպնում են մեր հոգիներին, ենթագիտակցությանը, դաստիարակությանը, չէ որ դա պակաս վնասակար, եթե կուզեք, մահացու չէ մեզ համար։ ՀՀՇ-ից եկած ատելության վիրուսը ներդրվեց մեր հասարակության մեջ այն ժամանակներից, երբ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պահանջեցին ԼՏՊ-ի հրաժարականը՝ հայտնի պատճառներով։ Վերջերս նույնիսկ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ անձամբ ԼՏՊ-ի համաձայնությամբ է Շահումյանի շրջանը հանձնվել թշնամուն։ Այդ վիրուսի պատճառով տասնյակ կյանքեր խլվեցին, և տասնյակ հազարավոր մարդկային ճակատագրեր խեղվեցին, երբ իշխանության գլուխ էր Հայաստանի նորանկախ պատմության ամենամոլեգին վիրուսը։

Այսօր վիրուսը նոր մոդիֆիակցիոն դրսևորումներով է ի հայտ եկել, այսօր արդեն վիրուսը սրսկվում է մարդկանց ենթագիտակցության մեջ ատելության քարոզով, նախանձով և չարությամբ։ Սիրո և հանդուրժողականության տեղափոխությունն իր հետ բերեց մաղձ ու չարություն այն աստիճանի, որ եղբայրը եղբորը, տղան հորը, մայրն աղջկան կարող է վիրավորել ընդամենը քաղաքական հայացքների պատճառով։ Անհանդուրժողականությունը խեղել է մեզ, և հենց այդ անհանդուրժողականության արդյունքում խաբված քաղաքացիներ զոհ գնացին մարտի 1-ին, դրա հետևանքով է, որ այսօր բանակում ունենք բռնությունների նմանատիպ աճ։ Չկա շաբաթ, որ մենք չլսենք բանակում զոհի, ինքասպանության դեպքերի մասին․․․

Իսկ ինչու ենք մենք վիրուսը կլանել մեր մսի մեջ, ու ինչու մենք չենք փորձում ազատվել դրանից։ Մարդիկ ընդունակ են վատաբանել այն ամենը, ինչի հանդեպ իրենց զգում են անընդունակ՝ սա է վիրուս։ Երբ մարդիկ ուրախանում են կալանքներից, սպանություններից, հալածանքներից՝ վիրուս է։ Երբ ստի տարածումը խրախուսվում է՝ վիրուս է, վիրուս, որը խեղում է մեզ, խեղում մեր մանուկներին։ Ազատվել է պետք նման վիրուսներից, դրանք կործանարար են ոչ թե անհատների, այլ ողջ Հայաստանի համար։ Հասարակության չվարակված հատվածն այսօր լուռ սպասում է նրանց, ովքեր կգան և կախտահանեն հայկական օդը, մարդկանց, իշխանություններին, և մենք վերջապես կապրենք առողջ երկրում։ Իսկ այն, որ մեր ներկայիս իրականությունը լցված է մաղձով և չարությամբ՝ փաստ է, և այն, որ այդ վիրուսը ախտահանողները (իշխանությունները) մատը մատին չէն տալիս և նույնիսկ խրախուսում են վիրուսի տարածմանը, դա ևս փաստ է։

Այդ վիրուսը մտավ Աժ, երբ տրանսգենդերը և արմանբաբաջանյանները սկսեցին ելույթներ ունենալ ամբիոնից, այդ վիրուսը հարձակվեց եկեղեցու վրա, երբ բռնություն կիրառվեց Կաթողիկոսի նկատմամբ, երբ վարչապետը բռնության կոչեր արեց, երբ «Հուզանք ու զանգը» բեմադրվեց, երբ Մարտի 1-ը դարձավ քաղաքական շահարկման թեմա, երբ ՀԱՅ-ով սկսվող ամեն ինչ մերժվեց․․․

Սա է իսկական պատուհասը, որից պետք է օր առաջ ձերբազատվել, սա կյանքեր և պետություն կործանող վիրուս է։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here