Վրաստանը մինչև փետրվար մուծելու ա իր ժողովրդի կոմունալները, իսկ Նիկոլենք տուգանում են ու տուգանում

0
416

Էս վարակի հետ կապված Նիկոլենք ամեն ինչ արեցին, որ ժողովուրդը ծանր վիճակում հայտնվի: Հլը մի բան էլ նեղվում են, որ իրենց են մեղադրում էս իրավիճակի համար: Մինչ Նիկոլենք էս ամեն ինչի պատասխանատվությունը իրենց վրայից գցում են ժողովրդի վրա, այլ երկրների ղեկավարները ամբողջ պատասխանատվությունը պատվով կրում են ու ժողովրդին աջակցում: Վրաստանն, օրինակ, որոշել ա, որ մինչև փետրվար ժողովրդի կոմունալները պետությունն ա մուծելու, քանի որ կորոնավիրուսի պատճառով մարդիկ դեռ չեն հասցրել ֆինանսապես կայունանալ:

Պատկերացնում եք չէ՞, Վրաստանում, որտեղ վարակը համարյա հաղթահարված ա, արդեն տուրիստներ են գնում, սահմանափակումներ գրեթե չկան ու կան շատ քիչ թվով վարակվածներ, իրենց ժողովրդին մենակ չեն թողնում ու աջակցում են: Ու պատկերացրեք, Վրաստանի վարչապետի կինն ու աղջիկն էլ ամպագորգոռ հայտարարություններ չեն անում, մարդկանց ապրել չեն սովորացնում, ինչպես մեր մոտ: Իսկ մեր երկրում, որ արդեն 1000 մահ կա ու համարյա 40 հազար վարակված, ձեռքները ծալած նստել են ու դիմակ են պարտադրում դնել ու տուգանում են մարդկանց: Համ Նիկոլենք են մեղավոր էս ամենում, համ էլ ժողովրդի գրպանն են մտել ու դուրս չեն գալիս: Բայց ցավալին մենակ դա չի, այլ էն, որ սրանք, այ սենց ոչ մի բան չանելով, միլիոններով պրեմիաներ են ստանում ամեն ամիս, բայց, որ ժողովուրդն անգործ ու առանց օրվա հացի ա մնացել, դա իրենց չի հուզում: Ընդամենը նայեք, համեմատեք Վրաստանի հետ ու հետո նոր կասեք Նիկոլը մտածում ա էս ժողովրդի մասին, թե՝ չէ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here