Վրացիներն ասում էին՝ «ինչ ազգ է Փաշինյանը, դուք ձեր մեջ պարզեք, բայց ինչ կատարվում է ձեր երկրում, հայերիդ դեմքը չէ»

0
148

Վրացիների միջավայրում եմ, զրուցում ենք: Մարդիկ ոչ գիտնական են, ոչ քաղաքագետ, քննարկում են վարչապետ Ղարիբաշվիլիի հայտարարությունը Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին: Ծաղրի դրվագները բաց եմ թողնում…Բայց ինչ-որ ասեցին ինձ այս ընթացքում պարզ ճշմարտություն էր: Ասում են. — Ի՞նչ ազգ է Փաշինյանը, դուք ձեր մեջ պարզեք, բայց այն, ինչ կատարվում է հիմա ձեր երկրում, հայերիդ դեմքը չէ, իրականություն չէ:Դո՞ւք պատկերացնում եք, մենք՝ վրացիներս, Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի Սուրբ խորանում հայերի և հույների հետ պատարագ անել իրավունք ենք ունեցել , բայց դիմադրությանը չենք դիմացել ու զիջել ենք մեր տեղը ձեզ ու հույներին, հայերը իսրայելական ժանդարմներ են կանչել ու զենքի հարկադրանքով առ այսօր պահում են իրենց տեղը Սուրբ Ծննդյան խորանի առջև:Շոթա Ռուսթավելին՝ Վրաստանի անգերազանցելի պոետը և Թամար թագուհու գանձապետը ի փառս Թամարի՝ Պաղեստինի Աթոս լեռան վրա 12-րդ դարում հիմնել է ուղղափառ վանական համալիր, սակայն 13-րդ դարի վերջում մամլյուկները արշավել են և գրավել այն և անկախ այն փաստից, որ այդ համալիրի պատին Ռուսթավելու պատկերն է ներքանդակած, վրացիները չեն դիմադրում և իրենց տնօրինությունը չեն պնդում, իսկ հայերը Ռուսթավելու ձեռամբ հիմնվելով այդտեղ, առ այսօր չեն հեռացել ու դիմադրելով դարերի մարտահրավերներին պահպանում են իրենց տեղը նաև Պաղեստինի ուղղափառ հատվածում : Դուք՝ հայերդ, հաստ կող ունենք և չեք նահանջում , դուք փափուկ չեք… Ահա այսպիսի պարզ և բարդ համեմատական վերլուծություն մեր իրական գենի մասին…

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here