Փաշինյանակ սրտի օլիգարխ Արսենյան Գուգոյի ահռելի ունեցվածքը․ որտեղից նրան այսքան կարողություն․533 մլն դրամի նկարներ, 133 մլն-ի՝ ժամացույցներ

0
144

Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանն այս անգամ որոշել է պատգամավոր ընտրվել իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) ցուցակով: Արսենյանը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով:

2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին Արսենյանը ՔՊԿ-ի ցուցակի անցողիկ տեղում է՝ 14-րդը:

Գուրգեն Արսենյանը պատգամավոր եղած տարիներին գրեթե միշտ պաշտպանել է «հարուստների շահերը»: Դեռևս 2014թ.-ին, երբ Ազգային ժողովում քննարկվում էր թանկարժեք ավտոմեքենաները ակցիզային հարկով հարկելու օրինագիծը, որը հասարակությանն ավելի հայտնի էր՝ «շքեղության հարկ», այն ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, թե ինքը խոսելու է «հարուստների անունից»: Պատգամավորը քննարկման ժամանակ ասաց, որ թանկարժեք ավտոմեքենաները հարկելով` խփում ենք հարուստների գրպանին, ինչը որեւէ օգուտ չի տալիս աղքատներին:

Ինչպես 2014թ.-ին, այնպես էլ այժմ՝ Գուրգեն Արսենյանը հավանաբար որոշել է խորհրդարանում նորից ներկայացնել հարուստներին և պաշտպանել նրանց շահերը:

Գուրգեն Արսենյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2020թ. մայիսի 1-ից մինչև 2021թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածի գույքի և եկամուտների հայտարարագիր:

Ըստ հայտարարագրի՝ Գուրգեն Արսենյանը մեծ կարողություն ունի: Մասնավորապես՝ հայտարարագրել է 18 միավոր անշարժ գույք՝ շենք-շինություններ, հողատարածքներ: Շենքեր ունի Երևան, Գյումրի, Դիլիջան քաղաքներում, հողատարածքներ՝ Երևանում, Գյումրիում, Դիլիջանում, Արմավիրի մարզում:

Բացի այդ, պատգամավորության թեկնածուն հայտարարագրել է 4 ավտոմեքենա՝ 2014-2019թթ. արտադրության: Ամենավերջին ավտոմեքենան 2019թ. արտադրության Bentley Bentayga 4.0T մակնիշի է:

Գուրգեն Արսենյանն ունի նաև թանկարժեք նկարների հավաքածու և ժամացույցներ: 19 նկար ունի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 532 մլն 900 հազար դրամ: Արսենյանի ամենաէժան նկարի արժեքը 10 մլն դրամ է եղել: 

Հայտարարագրել է նաև թանկարժեք երկու ժամացույց, ոսկյա ձուլակտոր: Ժամացույցների ընդհանուր արժեքը կազմում է 133 մլն 300 հազ. դրամ, ձուլակտորինը՝ մոտ 32 մլն դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում Գ. Արսենյանի եկամուտը կազմել է 5 մլն 790 հազար դրամ, որը գոյացել է «Յունիքորն Գրուպ» ՍՊԸ-ից ստացած շահաբաժնից և վարձավճարից, ինչպես նաև 2 մլն 343 հազար դոլար, որի աղբյուրը «Արդշինբանկ» ՓԲԸ-ում ունեցած արժեթղթերն են ու նույն բանկից ստացած տոկոսները:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա պատգամավորը դարձյալ խոշոր գումար է հայտարարագրել՝ 26 մլն 520 հազ. դրամ, 11 մլն 702 հազ. 131 դոլար և 140 հազ. 200 եվրո:

Գուրգեն Արսենյանը 8 ընկերությունում բաժնետեր ու փայատեր է: Ընկերություններից 6-ում բաժնեմասն ու փայը կազմում են 100%, իսկ 2-ում՝ 13% և 51 %: Պատգամավորության թեկնածուն բաժնեմասեր ունի «Արսօյլ», «Յունիքորն Ֆլորա», «Յունիքորն Փրինթ», «Յունիքորն Քոնսթրաքշն», «Յունիքորն Գրուպ» ՓԲԸ-ներում, «Յունիքորն Սերվիս», «Վկերդիտ 24» և «Էլդորադո Արմեն» ՍՊԸ-ներում:

 Նշենք, որ, բացի այս հայտարարագիրը, Գ. Արսենյանը վերջին անգամ հայտարարագիր ներկայացրել է 2017թ. մայիսին, երբ դադարեցնում էր պատգամավորական գործունեությունը: Այն ժամանակ պատգամավորն ուներ  3 մլրդ 928 մլն դրամ եկամուտ: Նկարներից ու ժամացույցներից բացի ուներ նաև բժշկական սարքավորումներ, որոնց արժեքը 28 հազար 500 դոլար էր:

2017-ին Գ. Արսենյանը հայտարարագրել էր 5 ավտոմեքենա՝ «LEXUS LS 600 HL», «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7L», «MERCEDES-BENZ S550L», «RANGE ROVER VOGUE 5.0 HSE» և «MERCEDES-BENZ S63 AMG»:

2015-ին, ըստ այդ ժամանակ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, Գ. Արսենյանը բաժնեմասեր ուներ նաև «Գրանդ Տոբակո» ՓԲԸ Տաջիկիստանում՝ 85%, «Աննալուս» ՓԲԸ-ում՝ 50%, «Բիզնես Սթայլ» ՍՊԸ-ում՝ 20%, «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ-ում` 100%, «Յունիքորն Թեքնոլոջի» ՓԲԸ՝ 50%:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here