«Մարսից չենք կարող դիմակ ներկրել». Առողջապահության նախարար

0
542

Բժշկական տեսակետից դասերը դադարեցնելու որևէ պատճառ չկար: Ես այսօր էլ էի պատրաստ իմ երեխային ուղարկել դասի և ուրբաթ օրը, ելնելով իրավիճակից, կորոշենք՝ վերսկսել դասերը թե ոչ»,-Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ հանրության հոգեբանական կարիքները բավարարելու համար որոշում կայացվեց գարնանային արձակուրդը տեղափոխել ավելի շուտ:

«Քանի որ կորոնավիրուստի հայտնաբերումից հետո մենք ունեինք ինֆոդեմիկ վիճակ, դուք տեսաք՝ խանութներից մեծ ծավալի գնումներ էր իրականացվում, դեղատներից նույնիսկ ջերմիջեցնող, հակաբորբոքային դեղորայք էին գնում, այս պրոցեսները կառավարելի դարձնելու, մարդկանց լարվածությունը թուլացնելու ու բացատրելու ժամանակ վերցնելու համար որոշվեց չեղարկել մարտի 1-ի երթն ու դասերը»,-ասաց նա:

Անդրադառնալով դեղատներում բժշկական դիմակների բացակայության խնդրին՝ Թորոսյանն ասաց. «Դիմակ չկա ամբողջ Երկիր մոլորակի վրա, իսկ Մարսից չենք կարող դիմակ ներկրել: Դիմակների ցուցված լինելու քանակներ մենք հիմա էլ ունենք և բժշկական հաստատություններին ապահովելու ենք»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ դիմակներով փողոցում քայլելն անիմաստ է:

Հավելենք, որ հարևան Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1501-ի, գրանցվել է մահվան 66 դեպք:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here