Կողմնակից եմ երիտասարդներին, մեր արժանի փոխարինողներն են, բայց 25 տարեկանը չի կարող մարդու ճակատագիրը որոշել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով դատավորների թեկնածուների տարիքային շեմը 28-ից 25 իջեցնելուն:
«25 տարեկանից թող լինեն դատավորներ, բայց տնտեսական հարցերով, փաստաթղթերի հարցերով, բայց մարդու ճակատագիրը որոշելու համար 35 տարեկանից ոչ պակաս պիտի լինի», — ասաց նա:
Ծառուկյանը կոչ արեց միջազգային փորձն ուսումնասիրել, որտեղ ևս տարիքային շեմը բարձր է:
«Մենք վերևից աստղեր չեն իջեցնում, իրականությունն է: Ուզում են բան փոխել, թող միջազգային նորմերից օգտվեն՝ Ամերիկայի, Անգլիայի պես երկրներից», — ասաց նա: