Ռուսական ապտակ՝ Արցախի նախագահի թեկնածուին

0
687

Լուրեր են պտտվում, որ Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն ծառայությունը 5 տարով մուտքի արգելանքի որոշում է կայացրել Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի նկատմամբ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ այս որոշումը կարող է ունենալ հստակ քաղաքական կամ իրավական պատճառներ, քանի որ թե՛ Մասիս Մայիլյանը կարող է խնդիրներ ունենալ և Ռուսաստանի համար ոչ ցանկալի անձ համարվել, թե՛ Սամվել Բաբայանը։

Բոլորս գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունում արգելված է Սորոսի հիմնադրամների գործունեությունը, և այնտեղ, մեղմ ասած, սորոսականների չեն սիրում։ Իսկ այն, որ սկսել են պտտվել լուրեր, թե Մասիս Մայիլյանը սերտ կապեր ունի սորոսական թևի հետ, մտահոգիչ է, և պարզվում է ոչ միայն մեզ՝ հայաստանցիներիս համար։ Իսկ Սամվել Բաբայանի հետ կապված կարող ենք ենթադրել, որ նման արգելանքի համար կարող է խոչընդոտող հանգամանք հանդիսանալ «Իգլայի» գործը, կամ Բաբայանի «բռնկուն» բնավորությունը։

Բաբայանի և Մայիլյանի միասնության մասին լուրերը սկսեցին տարածվել վերջերս, և ոչ պաշտոնական ԶԼՄ-ները սկսեցին շրջանառել տեղեկություն, ըստ որի՝ Սամվել Բաբայանի ստորագրությունները «պարզ հասկանալի գործարքի միջոցով նվիրվել են» Մայիլյանին, քանի որ Բաբայանը այդպես էլ չկարողացավ առաջադրվել որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու։ Իսկ որ Մայիլյանը ֆինանսներից չնեղսրտող սուբյեկտ է, ինքնին արդեն լույս է սփռվում գործարքի «փոքրիկ» նյուանսերի վրա։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here