Նիկոլը լավն է, կադրերը՝ վատը, կամ царь хороший, бояре плохие. Արթուր Ղազինյան

0
526

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլը լավն է, կադրերը՝ վատը, կամ царь хороший, бояре плохие

Այս թեզը շրջանառության մեջ են դնում իշխանական քարոզիչներին ու ֆեյքային ՊՈԱԿ-ները՝ քաջ գիտակցելով որ ամբողջ իշխանությունը հիմնված է Նիկոլ Փաշինյանի վրա և իշխանությունը փրկելու համար պետք է ստորացնել, քավության նոխազ դարձնել, ապա և զոհաբերել իշխանության մնացած ներկայացոիչցներին։

Ինչպես կասեր դասականը, իյա, իրո՞ք։ Այդ որտե՞ղ կամ ինչո՞վ է արտահայտվել Փաշինյանի առավելությունը, օրինակ, Դավիթ Տոնոյանի, կամ Ատոմ Ջանջուղազյանի նկատմամբ։

Ենթադրենք թե դա իրոք այդպես է և անհրաժեշտ է իրոք փոխել Փաշինյանի շուրջը հավաքված և նրա բացարձակ հեղինակությանը վնասող կադրերին՝ համալրելով պետական կառավարման համակարգը պրոֆեսիոնալ և բանիմաց կադրերով։ Չեմ ցանկանում քննարկել այն խնդիրը, որ շատ քիչ պրոֆեսիոնալներ կհամաձայնվեն մաս կազմել այս իշխանությանը և ստանձնել նրա գործողությունների պատասխանատվությունը։

Հիմա հարց. հնարավո՞ր է արդյոք փոխելով իշխանության կադրերին շտկել իրավիճակն ու փրկել «շարքային Ռայանին», կամ որ նույնն է՝ հեղափոխությունը։

Օրինակ, գտնել աշխարհի լավագույն կառավարիչներին ու ստրատեգներին, և հավաքել նրանց Փաշինյանի շուրջ և հանձնարարել նրանց օգնել «ժողովրդի սրտի վարչապետին» իրականացնել իր «երկնային» առաքելությունը. փրկել «ժողովրդին»։

Դա մոտավորապես նույնն է, թե ձեռք բերես Pentium 22 համակարգիչ, այն ծրագրավորես Windows 6 օպերացիոն համակարգով և դիմացը նստեցնես համակարգչային միջակ գիտելիքներ ունեցող մասնագետի։ Երևի արդեն պատկերացնում եք արդյունքը։

Ներկայացնեմ մեկ այլ օրինակ։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ գերհզոր շարժիչով արագընթաց մեքենայի ղեկին նստում է մի մարդ, ով իր կյանքում երբեք մեքենա չի վարել, չունի տարրական պատկերացնում մեքենայի կառուցվածքի և առանձնահատկությունների մասին։ Այս մարդը, իր ողջ կյանքում, երթևեկել է միայն երթուղային տաքսիով, օրնիբուն հայհոյել է մեքենան և նրա վարորդին, բողոքել և զրպարտել է իրեն շրջապատող մարդկանց։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here