Սորոս Ջորջն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու. Shame.am

0
347

Սորոս Ջորջի լափամանի հիմնական շահառու «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» նոր հարված է պատրաստել Հայ Առաքելական եկեղեցու դեմ և իր արևին հարցում անցկացրել: Եվ պարզել է, որ Հայ Առաքելական եկեղեցին ավելի կոռումպացված է, քան պատգամավորները, նախարարությունները, վարչապետի աշխատակազմը, ԱԺ նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ նախագահն ու իր աշխատակազմը և մի շարք այլ մարմիններ: Սրանք 2019թ. իբր հանրային կարծիքի հետազոտություն են իրականացրել «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: Եվ պարզել են հետևյալը. 1500 հարցվածների 11 տոկոսն ասել է, որ մեր եկեղեցին մեծապես կոռումպացված է, 18 տոկոսն էլ գտել է, որ կոռումպացված է, բայց որոշ չափով: Իսկ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն այվազյան սոնան ասում է, որ եկեղեցին մեր ամենափակ կառույցն է, ու եթե պետական այլ հիմնարկներ կարող են վերահսկել, եկեղեցու դեպքում դա հնարավոր չէ: Ըստ սրա, մարդկանց գիտելիքները եկեղեցու սպասավորների վերաբերյալ ավելացել են, նախկինում քիչ տոկոսն է նշել, որ եկեղեցին կոռումպացված է, հիմա մարդիկ ավելի վատ կարծիքի են եկեղեցու մասին, ընդ որում՝ այս դեպքում չգիտես ում պահանջներ ներկայացնես՝ Ամենայն հայոց կաթողիկոսի՞ն, թե՞ այլ ներկայացուցչի:

Այն, որ մարդիկ այսօր ավելի վատ կարծիքի են եկեղեցու մասին, դա հենց Սորոսի վաստակների աշխատանքի արդյունքն է, այնպես որ գեղեցկուհի այվազյան սոնային կարելի է շնորհավորել: Բայց նողկանք է առաջացնում սրանց ստորությունը:

Ի՞նչ բան է հարցումը: Դա այն է, որ մարդիկ պատասխանում են քո հարցադրմանը, եվ անպայման կգտնվեն մարդիկ, որոնք կտան հենց քո ուզած պատասխանը: Այս դեպքում այվազյան սոնան հարցվածների 29 տոկոսից կորզել է իր սրտի պատասխանը, նրանք ասել են՝ այո, կոռումպացված է Հայ Առաքելական եկեղեցին: Բայց գրանտակերները չեն պատկերացնում, որ կգտնվեն մարդիկ, որոնք նույնպես հարցում կանցկացնեն, որի ոչ հարցադրումը, ոչ էլ արդյունքները այվազյան սոնայի սրտով չեն լինի: Օրինակ, եթե մեկը հարցում կազմակերպի այսպիսի հարցադրմամբ՝ պեդոֆի՞լ է արդյոք Սորոս Ջորջը, թե՞ ոչ, ապա դրական պատասխան տվողների թիվը հաստատ կգերազանցի 29 տոկոսը: Այնպես որ, լկտի գրանտակերներ, ձեզ համեստ պահեք:

Ժամանակն է, որ Սորոս Ջորջի վաստակները Հայաստանում հասկանան, որ փորձանք կբերեն իրենց գլխին: Լկտիությունն ու ստորությունն էլ չափ պիտի ունենա: Փաշինյան Նիկոլն ամերիկյան դեսպանի հետ հավերժ չէ այս երկրում, ոչ էլ ամենազոր: Այս կինոն շատ շուտ ու հանկարծակի կվերջանա, և Սորոսի բոլոր վաստակներին կկանգնեցնի ահեղ պատասխանատվության առջև:

Հետգրություն


Ի դեպ, Հայ Առաքելական եկեղեցին պետական կառույց չէ, հետևաբար, նրա կոռումպացված լինել-չլինելը խնդրահարույց հարց է: Բայց դա արդեն էական չէ, հարցը գրանտակերների նպատակն է…

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here