ՀՀ-ում կորոնավիրուսի ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել

0
556

Հայաստանում կորոնավիրուսի կասկածելի ևս 8 դեպքի թեստավորում է արվել. բոլորի պատասխանները բացասական են եղել, կորոնավիրուս չի ախտորոշվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սիրելի հայրենակիցներ, երեկվա իմ ուղիղ եթերից հետո եւս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել:

Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտի վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն փելիսի» ժողովուրդը նույնպես լավ են:

Եթե իրավիճակում փոփոխություն լինի՝ կտեղեկացնեմ: Եթե այս թեմայով բան չհաղորդեմ, ուրեմն ամեն ինչ այնպես է, ինչպես գիտեք: Դուխով»,- գրել է վարչապետը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here