Հարկային օրենսգրքում ավելացվելու է էլեկտրոնային ծառայություն հասկացությունը, այսինքն` էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները կհարկվեն։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` ներկայացնելով «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։
«Խոշոր օնլայն հարթակները (Facebook, Google, Booking, Netflix և այլն), եթե ծառայություններ են մատուցում ֆիզիկական անձանց` գովազդ են դնում, բնականաբար, գումար են ստանում։ Այս դեպքում այդ ընկերությունները Հայաստանին ԱԱՀ են վճարելու»,–ասաց Բադասյանը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հայտարարեց` նախագծի ընդունմամբ ենթադրվում է, որ պետական բյուջեի մուտքերն ամենաքիչը կավելանան 20 մլրդ դրամով։